HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության փոխնախարարն այցելել է Անդրիաս Ղուկասյանին

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի առաջին իսկ օրվանից Երևանի Շտապօգնության կենտրոնի բժիշկներն ամեն օր առավոտյան և երեկոյան այցելում են նրան, հետաքրքրվում առողջական վիճակով, կատարում զարկերակային ճնշման, ջերմության չափում և այլ քննություններ։ Արդյունքների մասին յուրաքանչյուր օր զեկուցում են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին։

Այսօր` ժամը 11-ին, Անդրիաս Ղուկասյանին այցելել է առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։ Զրույցի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածուն առանձնակի գանգատ չի ներկայացրել իր առողջական վիճակի վերաբերյալ: Ընդամենը գանգատվել է զարկերակային ճնշման անկումնից և որոշակի թուլությունից։ Հայտնել է, որ որոշել է այսօր հացադուլն իրականացնել պառկած վիճակում, որպեսզի հնարավորին չափ քիչ էներգիա ծախսի։

Փոխնախարար Պողոսյանն առաջարկել է հիվանդանոցային պայմաններում որոշակի հետազոտություններ իրականացնել։ Սակայն Անդրեաս Ղուկասյանն առայժմ հրաժարվել է այդ առաջարկից։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ինքնազգացողության փոփոխության դեպքում անմիջապես տեղեկացնի փոխնախարարին։

Նախարար Դումանյանի հանձնարարությամբ այսօրվանից իրականացվում է 24-ժամյա բժշկական հսկողություն տեղում` Շտապօգնության անձնակազմի միջոցով։

ՀՀ ԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter