HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Երկրորդ կեսին գտնելն արժե 10.500 դրամ

Այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հյուրն էին «Հանդիպում» ընտանիքի  և ամուսնության կենտոնի տնօրեն Նարե Մարտոյանն ու հոգեբան Մարիամ Մեհրաբյանը:

«Շատ կարևոր է ամուսնական ինստիտուտի ձևավորումը, ընտանիքի պլանավորումը: Նախաամուսնական փուլում, եթե զույգերի համատեղելիությունը ախտորշովում է, նմանատիպ ծառայությունները միայն կարող են օգնել զույգերի ձևավորմանը»,- նշեց հոգեբանը:

Կենտրոնն արդեն գործում  8-րդ տարին, և այստեղ դիմում են 17-80 տարեկան մարդիկ: Առկա 4000 այցելուներից 3000-ից ավելին կանայք են` ավելի շատ 30-40 տարեկան: Ըստ Մարտոյանի` այս դեպքում տղամարդկանց ընտրելու և ընտրվելու հնարավորություները մեծանում են:

«Տղամարդիկ սկզբում օրիորդ կարգավիճակին ուշադրություն էին դարձնում, այս վերջին տաիներին արդեն փոխվել են այդ հայացքները»,- ասաց նա: Հոգեբանի կարծիքով երիտասարդների մոտ ավանդական մտածելակերպը ամբողջությամբ չի փոխվել, սակայն այդ միտումները կան. հիմա երիտասարդները շատ ավելի ազատ են իրենց մտածելակերպով և ընտրության հնարավորությամբ:

«Սեռական հարաբերությունները ընտանիքի ամրության կայացման մեջ առաջին տեղում են»,- նշեց հոգեբանը: Ըստ նրա` սեռական հարաբերություններում առկա խնդիրներն են դառնում ամուսնալուծությունների պատճառ: Պատճառը նաև ավանդական մտածելակերպն ու դաստիարակությունն է:

1 տարվա ընթացքում ամուսնական գործակալության միջոցով ստեղծված ընտանիքներում եղել է մեկ ամուսնալուծություն, իսկ եռամսյակի կտրվածքով` 20-22 ամուսնություն: Ամուսնական գործակալությանն են դիմում նաև օտարերկրացիներ, որոնք ըստ կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանի` շատ ավելի են գնահատում հայ կանանց: Սակայն ըստ նրա` ոչ բոլոր դեպքերում է, որ ընտանիքները տեղափոխվում են արտասահման, իսկ հայ աղջիկների` արտասահման ձգտելու միտումը նվազել է: Միշտ չէ, որ այն երիտասարդ աղջիկները, որոնք դիմում են այս ծառայությանը, խնդիրներ ունեն: Մարտոյանի կարծիքով` նրանք ուզում են ընտրել լավագույնը` քաղաքակիրթ եղանակով:

Ամուսնական գործակալության ծառայությունը վճարովի է: «Կարծում եմ` հիմա յուրաքանչյուրը կարող է իրեն թույլ տալ 10.500 դրամ` իր երջանկությունը գտնելու համար,- ասաց Նարե Մարտոյանը:- Իսկ այդ գումարը ծածկում է մեր ծախսերը»:

Սակայն, ըստ վերջինիս, կարևոր չէ ծանոթության ձևը. ամուսնական գործակալություն, համացանց, թե հանդիպում փողոցում, կարևորը յուրաքանչյուրը գտնի իր երկրորդ կեսին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter