HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Հայտնաբերվել են կրկնակի գրանցում ունեցող բազմաթիվ ընտրողներ

Ինչպես հայտնի է, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ոստիկանության անձնագրային վարչությունը բազմիցս հայտարարել է, որ գալիք ընտրությունների ընտրական ցուցակներն անթերի են… Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ ընտրական ցուցակներում առ այս պահ կան մահացածների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունից հրաժարվածների բազմաթիվ անուններ, համակարգչային հետազոտությունը ցույց է տվել, որ շուրջ 2.5 միլիոն ընտրողների ցուցակում կան մարդկանց անուններ (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ), որոնք, ի հեճուկս ՀՀ Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, ցուցակում մեկից ավել անգամ են գրված:

Այսպիսով, ստորև ներկայացնում ենք հունվարի սկզբին հրապարակված ընտրական ցուցակներում մեր կողմից հայտնաբերված այն ընտրողների տվյալները, ովքեր ընտրական ցուցակում կրկնակի են ընդգրկված (104 հոգի).

Բերված տվյալների իսկությունը կարող եք ստուգել` այցելելով http://www.elections.am/votersreg/ և որոնման համակարգի մեջ մուտքագրելով թվարկված անձանցից որևէ մեկի տվյալները:

Հ.Գ. Անշուշտ, չենք բացառում, որ թվարկված անուններից ոմանք, տեսականորեն, հնարավոր է, որ նույն թվի նույն ամսվա նույն օրը ծնված նույն անուն-ազգանուն-հայրանունը կրող տարբեր անձինք են, բայց դրա հավանականությունը փոքր է, իսկ պարզումը` ՀՀ ոստիկանության ուսերին:

Մեկնաբանություններ (2)

fred
Zndox tanaqov kniq@ hasarakutyan@ himaraznelu metod e. Um karox e vnas tal yete passportom @ntrutyan masnakzelu kniq@ mna @ndmisht. Mi te da gaxtniq e te mard@ masnakzel e @ntrutyan te voch. Nman anhetet u lkti metod inchpisin zndox kniqn e miayn srikanerin e petq.
Mihran
The whole so called election process in Armenia is a fraud,a theatre.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter