
Ուսանողները ծաղրում են ակցիան (ֆոտո, տեսանյութ)
«Շարժիչ ուժը երիտասարդությունն» է քաղաքացիական նախաձեռնությունը Երևանի բուհերի մոտ այսօր ակցիա էր անցկացնում, որպեսզի երիտասարդությանը, մասնավորապես՝ համալասարանականներին հիշեցնի, որ նրանք նույնպես կարող են մասնակցել երկրի հասարակական և քաղաքական կյանքին:
Ակցիան նախաձեռնողների խոսքով՝ իրենք ոչ մի քաղաքական ուժի չեն հարում, պարզապես ցանկանում են առաջարկել երիտասարդությանը համախմբվել և տեր կանգնել իրենց երկրին և իրավունքներին:
«Վարչախումբը, հենվելով իր վերահսկողության տակ գործող բուհերի վարչական մարմինների և ուսխորհուրդների վրա, կարողացել է մշտապես չեզոքացնել երիտասարդության ակտիվությունը»,- նշում են ակցիայի մասնակիցները:
«Ռեժիմը խլում է մեր երիտասարդությունը: Ո՞վ պետք է կանխի դա, եթե ոչ մենք» պաստառներով նրանք սկզբում հավաքվել էին ԵՊՀ-ի բակում, որտեղ նրանց բուռն ծափահարություններով «ողջունեցին» իրավաբանական ֆակուլտետի ուսանողները: Այնուհետև ակցիան «մեծ խանդավառությամբ» ընդունեցին նաև Տնտեսագիտական համալսարանի մոտ:
Լուս.՝ Սոնա Սիմոնյանի
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել