HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գերմանիայում ՀՀ դեսպանը դրամական միջոցները կիսել է կնոջ հետ

Արմեն Մարտիրոսյանը 2009-ի հոկտեմբերից  Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է: Մինչ այդ նա եղել է վարչապետի խորհրդական, «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն, ԱԺ պատգամավոր, արտգործնախարարի տեղակալ, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ եւ այլն: 

Ուսումնասիրելով դեսպանի 2011 թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրը, պարզվեց, որ Արմեն Մարտիրոսյանը 2011 թ. ունեցել է 142 հազար դրամի եւ 48 հազար 792 եվրոյի եկամուտ: Ըստ հայտարարագրի` 142 հազար դրամը «Հայէկոնոմբանկից» ստացված շահաբաժինն է, իսկ եվրոյով ստացած եկամուտը` աշխատավարձը: 

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Արմեն Մարտիրոսյանը 2011 թ. ունեցել է 52 հազար 250 դոլար (2011 թ. սկզբին` 55 հազար 213 դոլար) եւ 42 հազար 863 եվրո (տարեսկզբին` 28 հազար 760 եվրո):

Դեսպանի կինը` Անահիտ Առաքելյանը, 2011-ին որեւէ եկամուտ չի ունեցել, սակայն նրա հաշվին եղել է 52 հազար 250 դոլար (2011 թ. սկզբին` 55 հազար 213 դոլար) եւ 42 հազար 863 եվրո (տարեսկզբին` 28 հազար 760 եվրո): 

Ստացվում է, որ դեսպան Մարտիրոսյանը հավասարաչափ իր դրամը կիսել է կնոջ հետ:

Մեկնաբանություններ (1)

GB
In English called equal partners, with one account number!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter