HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատասխան հանրահավաք` Ախալքալաքում

Այսօր Ախալքալաքի շրջանային վարչության շենքի դիմաց տեղական իշխանության մարմիններն անցկացրեցին հանրահավաք` ի պատասխան փետրվարի 11-ին «Վրացական երազանքի» անցկացրած բողոքի ցույցին:

Ժամը 12:00-ի սահմաններում մոտ 1000 մարդ հավաքվեց Ախալքալաքի շրջանային վարչության շենքի դիմաց հայկական, վրացական դրոշներով և ցուցապաստառներով: Հանրահավաքի մասնակիցների մեծամասնությունը շրջանի գյուղերից էին եկել: Նշենք, որ մինչ կսկսվեր հանրահավաքը, տարածքում հնչում էր դաշնակցական երգեր:

Հանրահավաքի նպատակն էր շրջանի ժողովրդին կոչ անել, որ խուճապի չմատնվեն և համախմբված լինեն իրենց գործողություններում:

Ներկաներին իրենց տեսակետները բարձրախոսով ներկայացրին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, Ախալքալաքի շրջանի ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը և այլք, ովքեր իրենց ելույթներում անդրադարձան Ախալքալաքում վերջին տարիներին կատարված բարեփոխումներին՝ սկսած դպրոցներից, հիվանդանոցից, լեզվական խնդիրներից մինչև փետրվարի 11-ին տեղի ունեցած բողոքի ցույցը:

Սամվել Պետրոսյանն իր խոսքում նշեց, որ 2012-ի հոկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում տեղի է ունեցել իշխանափոխություն, և իրենք դա ընդունել են և դեմ են բոլոր այն գործողություններին, որոնք ուղղված են շրջանը ապակայունացնելուն: Նա նաև հավելեց, որ ժողովուրդն իրեն վստահության քվե է տվել, և ինքն ամեն ինչ անում է Ախալքալաքի շրջանում ծառացած խնդիրների մասին բարձրաձայնելու և օրենքի սահմաններում լուծում տալու համար:

Հանրահավաքի վերջում մասնակիցների կողմից ընդունվեց ուղերձ, որտեղ կոչ է արվում՝ անել ամեն ինչ, որ տարածաշրջանը լինի կայուն և չգնան սադրանքի, քանզի շրջանում առաջ են եկել ապակառուցողական ուժեր, որոնք ձգտում են սրել իրավիճակը:

Աղունիկ Այվազյան 
«Հարավային դարպաս»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter