
Քաղաքացիական ճակատ կարող է ձևավորվել նաև ընտրություններից հետո (տեսանյութ)
«ՀՀ քաղաքացիների ժողով». այսպիսի անվանում էր կրում մի խումբ քաղաքացիների կողմից կազմակերպված հանդիպումը Դրամատիկական թատրոնի դահլիճներից մեկում: Հանդիպման ժամանակ քաղաքացիները խոսում էին իրենց դիրքորոշումների մասին 2013 թ. ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ, առաջարկում ստեղծել քաղաքացիական ճակատ եվրոպական մի շարք երկրների փորձով:
Նախաձեռնողների խոսքով, իրենք ոչ մի քաղաքական ուժի չեն հարում, սակայն իրենց կարող են միանալ նաև կուսակցական պատկանելիություն ունեցող ՀՀ քաղաքացիներ: «Ժողովի» մասնակիցներն առաջարկում էին նաև իրենց տարբերակները ընտրությունները մեր երկրում ավելի արդար անցկացնելու համար:
Նախաձեռնողների խոսքով, այս ընտրություններով աշխարհի վերջը չի գալու, և քաղաքացիական ճակատի հետագա գործունեությունը կարող են շարունակվել նաև քվեարկության օրվանից հետո:
Մեկնաբանել