
Նստադուլ կեղծ ընտրությունների դեմ` Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ
Այսօր օրվա երկրորդ կեսին Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ, որտեղ իր հացադուլն է շարունակում ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, նստադուլ են սկսել մի խումբ քաղաքացիներ: Նստադուլի մասնակիցների խոսքերով` ակցիան կազմակերպիչ չունի, իրենցից ամեն մեկը ակցիայի նախաձեռնող է:
Նստադուլի մասնակից Կարեն Հարությունյանը նշեց, որ այս քայլով իրենք հայտնում են իրենց դիրքորոշումը կեղծ ընտրությունների վերաբերյալ: Այն հարցին, թե արդյոք այս քայլով իրենք աջակցությունն են հայտնում Ա. Ղուկասյանին, Կ. Հարությունյանը պատասխանեց, որ նախագահի թեկնածուն առաջ է քաշել մի պահանջ, որն ընդունելի է բոլորի համար: Այս ակցիան ներկայացնում է թե իրենց դիրքորոշումը, թե համերաշխությունը Ա. Ղուկասյանի ներկայացրած պահանջներին: Կ. Հարությունյանի խոսքերով` անպայման չէ, որ յուրաքանչյուր քաղաքացի, ով աջակցում է իրենց, այստեղ ներկա լինի: Մարդիկ կան` վախենում են կամ իրատեսական չեն համարում պայքարը, սակայն խնդիրն արդիական է: Ակցիայի մեկ այլ մասնակից` Վահագն Մինասյանի խոսքերով` իրենց նպատակն է նաև կոչով դիմել հանրության այն հատվածին, ովքեր արդյունքների հետ համաձայն չեն: Ակցիայի երկու մասնակիցներեն էլ այսօր քվեարկությանը չեն մասնակցել. Կարեն Հարությունյանը իմաստ չի տեսնում, Վահագն Մինասյանն էլ Գյումրիում է գրնացված: Ակցիայի մասնակիցները համոզված են, որ նման գործողություններով կկարողանան համախմբել հասարակությանը: Նրանք պատրաստվում են ամբողջ գիշերն անցկացնել ԳԱԱ-ի մոտ, այնուհետև վաղը ակցիան շարունակել նաև ԿԸՀ-ի մոտ` փաստելու Հայաստանում ժողովրդավարության ծնունդը` դեռ չծնված:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել