HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակտիվիստ. «Հարգարժան քաղաքական տուրիստներ, բավական է լեգիտիմացնել կեղծված ընտրությունները»

Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների մամուլի ասուլիսի ժամանակ երիտասարդ ակտիվիստ Լենա Նազարյանը ՀՀ մի խումբ քաղաքացիների անունից ընթերցել է հայտարարություն: Ստորև ներկայացվում է հայտարարությունը, որն ընթերցելու արդյունքում ընդհատվել էր դիտորդների մամուլի ասուլիսը: Ասուլիսն արդեն վերսկսվել է:

Հարգարժան քաղաքական տուրիստներ, բավական է լեգիտիմացնել կեղծված ընտրությունները

Նախօրեին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություննեը նախորդ նախագահական ընտրությունների համեմատ եղել են մեկ քայլ առաջ, երեք քայլ՝ հետ, երկու քայլ՝ աջ, կես քայլ ձախ, այն է՝ չեն համապատասխանել ՀՀ Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի պահանջներին, ինչպես նաև միջազգային չափանիշներին:

Ընտրություններն անցել են խորհրդարանական ընդդիմության առաջարկած Ընտրական օրենսգրքի բարեփոխումների՝ իշխող մեծամասնության կողմից մերժված լինելու ֆոնին: Թեև խորհրդարանական ընտրություններից հետո միջազգային ու տեղական դիտորդները, իրավապաշտպաններն ու ընդդիմությունը բարձրաձայնել էին հատկապես ընտրացուցակների աղաղակող անճշտությունների մասին, այնուամենայնիվ նախագահական այս ընտրություններին ընդառաջ իշխանությունները որևէ ջանք չեն գործադրել առկա իրավիճակը շտկելու ուղղությամբ:

Ըստ էության, նախորդ տարի տեղի ունեցած խորհրդարանական և նախօրեին կայացած նախագահական ընտրություններն անցել են համանման իրավական-նորմատիվ բազայի հիման վրա:

Հատկանշական է, որ երեկ՝ փետրվարի 18-ին կայացած ընտրություններին սեփական թեկնածու չեն առաջադրել և առաջադրված որևէ թեկնածուի չեն պաշտպանել երկրի հիմնական ընդդիմադիր քաղաքական, խորհրդարանական ուժերը՝ Հայ Ազգային Կոնգրեսը, Բարգավաճ Հայաստան, Դաշնակցություն, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, ինչը վկայում է այն մասին, որ ընտրությունները զուրկ են եղել իրական մրցակցությունից:

Հիմնական ընդդիմադիր քաղաքական միավորների՝ ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելուց կամ առաջադրված որևէ այլ թեկնածուի սատարելուց հրաժարումը փաստում է ընտրական գործընթացների նկատմամբ քաղաքացիների, քաղաքական ուժերի խորը անվստահության առկայությունը:

Այսպես, խորհրդարանական ընդդիմադիր ուժերը տեղի ունեցած նախագահական ընտրություններն ի սկզբանե որակել են իբրև ֆարս և շոու, քանի որ, ինչպես արդեն նշվեց, մինչընտրական ժամանակահատվածում իշխող մեծամասնությունը խորհրդարանում տապալել է ընդդիմության ներկայացրած՝ ընտրական բարեփոխումների առաջարկների ընդունումը:

Թեև քարոզարշավի ընթացքում արտաքուստ, թվացյալ պահպանվել են կարևոր ժողովրդավարական ազատությունները, այդ թվում՝ ազատ քարոզարշավի իրավունքը, իրականում քարոզարշավն աչքի է ընկել մրցակցության անհավասարությամբ՝ հօգուտ իշխանության թեկնածուի: Մասնավորապես, վերջինիս օգտին են ծառայեցվել վարչական ռեսուրսներն ու լծակները, ինչն արտահայտվել է պետական, հանրային աշխատողների վրա ճնշումների գործադրմամբ՝ Սերժ Սարգսյանի քարոզարշավի միջոցառումներին մասնակցելու և նրա օգտին քվեարկություն կատարելու նպատակով:

Քարոզարշավը անցել է ոչ խաղաղ. առաջադրված թեկնածուներից մեկի՝ Պարույր Հայրիկյանի նկատմամբ գործադրվել է բռնություն՝ զենքի կիրառմամբ: Մեկ այլ թեկնածու՝ Անդրիաս Ղուկասյանը, ընտրական գործընթացը որակելով իբրև շոու՝ մինչ օրս գտնվում է հացադուլի վիճակում: Բռնության մասին մամուլում տեղեկություններ են տարածվել նաև քվեարկության օրը:

Քարոզարշավն աչքի է ընկել նաև քաղաքական ու անձնական ցածր մշակույթի, թեկնածուներին ոչ հարիր բառապաշարի ու քարոզչական հնարքների կիրառմամբ: Այսպես, իշխանական թեկնածուի քարոզարշավի ընթացքում տեղ գտած միջադեպերը հասարակական լայն շրջանակներում ծաղրի առարկա են դարձել, ինչի հետևանքով քաղաքացիները անլուրջ են տրամադրվել ընտրական գործընթացի նկատմամբ:

Քվեարկության օրն ընտրատեղամասերը վերածվել են թատերական ներկայացման հարթակի, որտեղ քաղաքացիները դրսևորել են իրենց վերաբերմունքը գործընթացին: Այսպես, մամուլն ու սոցիալական ցանցերը ողողված են անվավեր դարձած քվեաթերթիկների լուսանկարներով: Քվեաթերթիկների վրա քաղաքացիները պատկերել են բուսական ու կենդանական, ինչպես նաև հեքիաթային ու մուլտիպլիկացիոն աշխարհի միավորներ, իսկ ընտրատեղամասերից մեկում ընտրողն ի նշան բողոքի կերել է իր քվեաթերթկիը: Հատկանշական է, որ ըստ պաշտոնական տվյալների՝ անվավեր քվեաթերթիկների թիվը գտնվում է երրորդ հորիզոնականում:

Քվեարկության ժամանակ ահազանգեր են ստացվել կրկնակի քվեարկությունների, լցոնումների, կարուսել կոչվող ընտրակեղծիքի, ընտրակաշառքի, ուրիշի փոխարեն քվեարկության վերաբերյալ:

Այսպիսով, նախօրեին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները կարելի է բնութագրել իբրև նորմալ, խայտառակ ընտրություններ:

Հարգարժան քաղաքական տուրիստներ, բավական է լեգիտիմացնել կեղծված ընտրությունները: Դուք ոտնահարում եք այն ժողովրդավարական արժեքները, որոնք ինքներդ եք հաստատել:

ՀՀ մի խումբ քաղաքացիների անունից

Մեկնաբանություններ (12)

Mihran
We had enough of fraudulent elections,3 presidents to date all crooks,the last one being very slippery,a liar,corrupt,and a friend of his crooked Oligarchs. The reason why the West and the Russians back corrupt Serzh is because they can each push their agenda on Armenia through corrupt Serzh,if Serzh does not toe the line stipulated by his foreign masters a lot of leaks will start to appear into the public domain all to do with his illegal activities,fraudulent elections, to his casino habits and loss,and the rest, as foreign governments namely US has a large dirty dossier on him just for this purpose. It suits the west not to have democratically elected presidents as they can push their dirty agenda much easier. The foreign so called observers have fulfilled their goal,this is the name of the game. Lena Nazaryan has pointed this out to everyone.A brave girl we need more like her.
Mihran
Until corruption has been eradicated and the rule of law is firmly established in Armenia no amount of spin of words can persuade investors to invest in Armenia as there is no confidence or trust either by the Armenian public at large or foreign investors in this corrupt system.There has been many American Armenians who invested their hard earned millions in Armenia,not only they were fiddled by officials some also lost their lives with it,this is what your corrupt Armenia can do. Immigration of the Armenian people will continue until we all make an effort to clean our house from these thugs and crooks. Armenia will only be on the right track when the ruling power peacefully transfers power to the opposition,that's when Armenia can be judged as mature and moving forward and the rest of the problems can be sorted out in time,until than Armenia will sadly go downstream towards more and more people immigrating out to different shores. All these so called foreign observers are serving their masters in order to make serzh the president as its suits their dirty agenda to push through with corrupt serzh,its in the interest of the west and Russia to have him there as a weak and corrupt so called president as its much easier to take care of,or else his dirty dossier will be leaked to the public domain,this is the name of the game. This poor girl was trying to change this desperate situation in her own way.I salute her.
MK
Under corrupt serzh Armenia sadly will be depopulated within no time,this is exactly what our enemies want,so keeping serzh is the best option for them,and the observers have fulfilled their dirty task. Lena was pointing this out,she did a service to our country,I am proud of you.
MK
PFA Publishes Preliminary Analysis on Presidential Election in Armenia FULL REPORT with GRAPHS: http://www.pf-armenia.org/sites/default/files/Statement%20.pdf
Mihran
Lena Nazaryan’s very impressive resume. http://www.linkedin.com/pub/lena-nazaryan/18/5a4/145
Harutik
Lena jan, I suggest you stop your stupidity, get married and raise children and leave politics for the politicians. Armenia is unfortunately more democratic than your USA. And it's about time the OSCE did the right thing in Armenia LOL!
Robert Davidian
Lena! You skillfully delivered the important message we all wanted to deliver to the OSCE! YES, they give a non-analysis while giving the elections in Armenia their APPROVAL! They EMBOLDEN the ruling criminals to cheat even more next time! This has the opposite effect on OSCE's own goal to promote democracy. And THAT is the biggest crime of all! SHAME ON THE OSCE!
Yervand
Bravo Lena...Any society is as democratic as the people are interested and willing to make it. I would suggest to Harutik that if believes Armenia is more democratic than the USA he is living a fantasy. Armenia may not have the super-pacs and lobbyists as in the States but the regime has all the levers and scams to remain in power. I'm not saying that the electoral process in the States is perfect, but for hell sure, neither is it democratic here in Armenia. Don't tell us your version of the truth - it's far from it.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ապրես:Շատ ճիշտ ես արել: ԿԱՐԵՎՈՐԸ ձեր/ՀՀ քաղաքացիների կարծիքն է,այլ ոչ մի քանի «անկախ» օտարների կարծիքը,որոնք 2 օր հետո վերադառնալու են իրենց երկրները:
Armen
Thanks to Lena and all her co-conspirators for organizing this coup and for speaking truth to power! This took some serious guts. There are hundreds if not thousands like Lena in Armenia today. The future is theirs. The future is now!
Anush Tserunyan
Bravo Lena jan and thank you so much!!! I'm proud to know you!
Dro
Below statistics prove 100% that the election was rigged via ballot stuffing, double/triple voting and votes on behalf of those not in the country. Voter names must be publicized in order to prevent the 500,000 fraudulent vote advantage of the ruling regime. analysis on election results posted on elections.am: By filtering voting station with normal attendance rate (60% Raffi K. Hovhannisyan 191,194 votes Serj Sargsyan 536,194 votes

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter