HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Արևածաղիկ վաճառող Սիրանուշ տատի հերթական հանրահավաքը (լուսանկար)

-Էս ընտրություններն ինձ չի հետաքրքրում, բալա ջան, ամեն անգամ էստեղ սեմչկա եմ ծախում, որ տունս պահեմ:

-Ի՞նչ սոցիալական պայմաններում ես ապրում, տատիկ:

-Սիսակյան 3 հասցեում եմ ապրում` նախկին հանրակացարանում, առաջին կարգի հաշմանդամ աղջկաս հետ:

-Ի՞նչ էիր ակնկալում այս ընտրություններից: 

-Ես ամեն ընտրությունից էլ խաղաղություն ակնկալում, բալես, ուրիշ բան չէ: Ի՞նչ ակնկալեմ, բալես: Շենքը վթարային է, թող դրան ուշադրություն դարձնեն, ես միտինգների ժամանակ սեմչկա ծախելով ինձ ու հաշմանդամ աղջկաս կպահեմ:

Սիրանուշ տատը տրանսպորտով անվճար երթևեկել կարողանալու համար օգտվում է աղջկա հաշմանդամություն ունենալու հանգամանքից, ծնունդով արտաշատցի է,արդեն 40 տարի է` բնակվում է Երևանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter