
Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը վերածվեց հանրահավաքի (լուսանկարներ)
Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհհաննիսյանի մամուլի ասուլիսը վերածվեց ինքնաբուխ հանրահավաքի: Լրատվամիջոցներից բացի՝ այստեղ էին հավաքվել նաև մարդիկ, ովքեր հեռու գտնվելով հնարավորություն չունեին լսելու ասուլիսը:
Հավաքվածները բողոքում էին. «Րաֆֆի, եկել ենք քեզ լսենք, բայց էնքան մարդ կա Օպերայի մոտ, որ ձայնդ չի լսվում»:
Ի պատասխան ժողովրդի պահանջի՝ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հավաքվածներին ասաց, որ վաղը՝ փետրվարի 20-ին` ժամը 17-ին, նույն հրապարակում տեղի կունենա հանրահավաք:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել