
Անահիտ Բախշյանը «հոկտեմբերի 27»-ի բացահայտումը կապում է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ
Ազատության հրապարակում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին ելույթ ունեցավ նաեւ «Ժառանագության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը:
Նա նշեց, որ հուզված է, որովհետեւ իր մեջ փոթորիկ կա, որը պատրաստ է ժայթքելու. «Արդարության, ազնվության, ճշմարտության խորը պակաս ունեմ մեջս: Ես չեմ կարողանում այդ ամենը հանդուժել այլեւս»: Ըստ տկն Բախշյանի՝ ինքը իր բոլոր ակնկալիքները, այդ թվում՝ «հոկտեմբերի 27»-ի կազմակերպեիչներին գտնելու հույսը կապում է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Ա. Բախշյանը պատմեց, թե ինչպես է իրենց վստահված անձանցից մի աղջիկ Սարիթաղում «կարգի է բերել» ՏԸՀ-ի բոլոր անդամներին, որոնք փորձել են կեղծել ընտրությունները:
Նա շեշտեց, որ ընդդիմադիր թեկնածուն վաստակել է իրեն վերագրվող տոկոսների կրկնակին: Բախշյանն անդրադարձավ երիտասարդ իշխանավորների գրառումներին «Ֆեյսբուք» ցանցում, որտեղ նրանք խոսում են աննախադեպ ընտրությունների մասին: Տկն Բախշյանը շեշտեց, որ եթե ժողովուրդը դժգոհ է քեզանից, պիտի պաշտոնդ վայր դնեց, ինչպես արել է Բուլղարիայի վարչապետը, որն ասել է՝ ժողովուրդը ինձնից դգոհ է, ես վերադառնում եմ նրա մոտ:
«Այն իշխանությունը, որը չի ստացել ձեր ձայնը, ավելի շուտ պետք է վերադարձնի ժողովրդին: Ս է մեր պահանջը: Բոլորս միասին ենք: Մեզ միացած քաղաքական ուժերը ձեզ են միացել, ձեր ձայներին»,- իր խոսքն ավարտեց Անահիտ Բախշյանը:
Լուսանկարը` Սոնա Սիմոնյանի
Մեկնաբանել