
Րաֆֆի Հովհաննիսյանն ազդարարեց «բարևի» հեղափոխություն
«Ձեզնից ոմանք հարցրին, թե ինչու երեկ իմ ոտքով գնացի Ս. Սարգսյանի մոտ: Գնացի, որովհետև ես բարդույթ չունեմ իմ հայրենիքում, վախ չունեմ» ,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանը:
«Հարգանք մատուցելով հանդերձ»` նա Ս. Սարգսյանից պահանջել է «հայ ժողովրդի հաղթանակի ճանաչումը», պատասխանը եղել է՝ ոչ:
Որպես «վերջին խոսք» Ր. Հովհաննիսյանը առաջին հերթին նրանից պահանջել է պատժել բոլոր ընտրակեղծարարներին:
Հովհաննիսյանը հայտնեց, որ ինքը մինչեւ վերջ մնալու է ժողովրդի կողքին ու ժողովրդի հետ էլ շարունակելու է պայքարը «հանդարտ, սահամանդրալան, հետևողական» ճանապարհով:
«Իզուր ժամանակ չկորցնենք,- ասաց Ր. Հովհանիսյանը,- այս ժողովրդական շարժումը չի մարելու: Մենք գնալու ենք դեպի հաղթանակ»:
Նա հայտարարեց, որ վաղվանից իր համախոհներով շրջելու է բոլոր քաղաքներում և գյուղերում «մեկառմեկ»՝ հաղթանակն ու ողջույնը տանելու հայրենակիցներին:
«Վաղը՝ Աշտարակ, կեսօրից հետո` Վանաձոր, ժամը 5-ին` Գյումրի: Կիրակի օրը` ժամը 3-ին (15:00-ին) հավաքվում ենք այստեղ՝ Ազատության հրապարակում»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել