HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոս Անջելեսում կանցկացվի բողոքի ցույց՝ ընդդեմ Հայաստանի կեղծված ընտրությունների

Հարավային Կալիֆորնիայի հայերը պահանջում են պատժել ՀՀ նախագահի ընտրությունները կեղծած անձանց և կատարել քվեների արդար վերահաշվարկ: Վերջին ՀՀ նախագահի ընտրությունները հերթական անգամ ցուցադրեցին Հայաստանում իշխող ռեժիմի իրական դեմքը:

Կան մեծաքանակ փաստեր առ այն, որ 2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրություններում զանգվածային ընտրախախտումներ են կատարվել, որոնք խեղել են ընտրության ընդհանուր արդյունքները ի շահ Սերժ Սարգսյանի:

Մենք՝ ՀՀ քաղաքացիներս՝ Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս ծնված-մեծացած, հայտարարում ենք, որ քանի դեռ ընտրակեղծիքների հետևանքները վերացված չեն, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական թվերը վստահություն չեն ներշնչում, ոչ ոք չպետք է Սերժ Սարգսյանին ճանաչի որպես վերընտրված նախագահ: Մենք նաև պահանջում ենք վերականգնել ՀՀ սահմաններից դուրս քվեարկելու ՀՀ քաղաքացիների սահամանադրական իրավունքը:

Մենք հավաքվելու ենք կիրակի օրը՝ 2013 թ. փետրվարի 24-ին՝ ժամը 11:30, Սուրբ Մարիամ Աստվածածնի առաքելական եկեղեցու առջև և երթով շարժվել դեպի Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության շենքը ի նշան Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության:

Եղեք մեր ձայնի արձագանքը: Թող իմացվի, որ արդարությունն ու ժողովրդավարությունը հաղթանակելու են:

Միջոցառման ֆեյսբուքյան հղումը՝ https://www.facebook.com/events/544078458958216/

Արա Խ. Մանուկյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter