HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ քարտուղարությունը չի կարողացել կապ հաստատել ԿԸՀ նախագահի հետ

Ազգային ժողովն այսօր սկսեց իր աշխատանքները: Գրանցվել է 107 պատգամավոր: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավորները, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի, չէին մասնակցում նիստին:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երկրում ստեղծված ներքաղաքական վիճակից ելնելով՝ համարում է, որ օրինագծերն այնքան էլ հրատապ չեն, և առաջարկում է հետընտրական վիճակի վերաբերյալ քննարկումներ անցկացնել ԱԺ-ում: Նա հենց այդ պատճառաբանությամբ դեմ է քվեարկում բոլոր օրինագծերին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ինքը համամիտ չէ պատգամավորի կարծիքին, քանի որ ճգնաժամ չկա: Նա տեղեկացրեց, որ այսօր հանդիպելու է «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցթյունների ներկայացուցիչների հետ, որպեսզի ինչ-որ ձևաչափ գտնեն հետընտրական վիճակը խորհրդարանում քննարկելու համար:

ԱԺ նախագահը նաև տեղեկացրեց, որ ԱԺ քարտուղարությունը չի կարողացել կապ հաստատել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի նրան ԱԺ հրավիրելու համար:

Մեկնաբանություններ (2)

այ քեզ բան
=ԱԺ քարտուղարությունը չի կարողացել կապ հաստատել ԿԸՀ նախագահի հետ (!!!)= Վայ ձեր տունը չքանդվի, էս՜ ոնց եք շշկռվել, էս ինչ մակարդակի եք հասել ...
Gaya
ԱԺ քարտուղարությունը չի կարողացել կապ հաստատել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ - ինչ է, Մուկուչյանին էլ թաքցրել եք, որ չգա ճշմարտությունն ասի, թե ոնց եք զոռով երկարաձգում ձեր անցանկալի իշխանությունը, որը հենված է միայն ստի ու կեղծիքի վրա: Բավական է, ժողովրդի համբերությունն ամբողջովին սպառվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter