
Գործի քննությամբ զբաղվելու փոխարեն ոստիկանությունը լրագրողին է հարցաքննում
Այսօր «Հետքի» թղթակից Ադրինե Թորոսյանը ոստիկանության Բազումի բաժանմունքից ստացել է հերթական հեռախոսազանգը, որով նրան կանչում էին հերթական անգամ բացատրություն գրելու փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով:
Հետաքննիչը, ով ներկայացել է Մոսինյան անունով, լրագրողին հայտնել է, թե նրա դեմ հաղորդում է ներկայացրել հանգուցյալի քույրը: Լրագրողը պահանջել է հեռախոսով այլևս չանհանգստացնել իրեն, իր հետ հաղորդակցվել միայն գրավոր կարգով, նաև իր փաստաբանի հեռախոսահամարն է փոխանցել, որպեսզի նշված դեպքի վերաբերյալ իրեն առնչվող բոլոր հարցերով այսուհետև դիմեն միայն փաստաբանին:
Չնայած դրան՝ հետաքննիչը շարունակել է հարցադրումներ անել, թե երբ է տպագրվել հոդվածը, որ ամսաթվով, որտեղ, ինչին լրագրողը պատասխանել է՝ ոստիկանին դիտողություն անելով, որ արդեն խաթարվում են իր մասնագիտական գործունեությունը և լրագրողական աշխատանքը, և որ ինքը պարտավոր չէ պատասխանելու նրա որևէ հարցի:
Ի գիտություն հետաքննիչի՝ լրագրողը նաև հայտնել է, որ նշված գործով իր հրապարակումների համար արդեն մեկ անգամ հարցաքննվել է նույն բաժանմունքում և գրավոր ցուցմունք է տվել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել