HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Սարդարապատին» խանգարել են հանդիպել երիտասարդների հետ

Այսօր «Ճարտարապետների միության» շենքում կայանալու էր «Սարդարապատ» շարժման անդամների հանդիպումը երիտասարդների հետ։ Այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել շաբաթներ առաջ, սակայն որոշված օրը՝ հանդիպումից մի քանի ժամ առաջ, շենքի հաշվապահն ասել է, թե իրենց հանդիպումն այդ շենքում չի կարող տեղի ունենալ, ուստի պատրաստ են վարձակալության համար նախօրոք վճարված գումարը հետ տալ։

«Սարդարապատ» շարժամ նախաձեռնող խմբի անդամներ Տիգրան Խզմալյանը, Հայկ Բալանյանը և Գարեգին Չուգասզյանը այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել հենց այդ շենքի բակում։

«Մենք սա համարեցինք արտառոց դեպք։ Բավականին հետաքրիքիր է, որ սա արված է մեկ օր Ստրասբուրգի հայտնի հայտարարություններից հետո և մեկ օր Կազանում երկար սպասվող հայտնի հանդիպումից առաջ։ Մի քաղաքում, որտեղ տարբեր դահլիճներ հեշտորեն տրամադրվում են տարբեր աղանդների կամ միջազգային կասկածելի կազմակերպությունների, «Սարդարապատ» շարժման հանդիպումը համարվում է անցանակալի և արգելվում է»,- ասաց Տիգրան Խզմալյանը։

Վերջինիս կարծիքով՝ այս քայլով իշխանությունը ցույց է տալիս, որ իր՝ Եվրոպայում բարձրաձայնվող ժողովրդավարության մասին խոսքերը սուտ են։ Խզմալյանի ներկայացմամբ՝ պատճառն այն է, որ ինչպես հասարակության մեծամասնությունը, այնպես էլ «Սարդարապատը» չի ընդունի ոչ մի զիջում. «Չենք հանդուրժի որևէ զիջում՝ տարածքային, գաղափարական, բարոյական»։

Հայկ Բալանյանը նշեց, թե սա ապացուցում է, որ գործ ունեն մի թատերական ներկայացման հետ, որը մի քանի ամիս է՝ շարունակվում է Հայաստանում. «Այսպիսի մանր արգելքներով ժողովրդի ձայնը լռեցնել չի լինի։ Մենք չենք ճանաչելու և ոչ մի փաստաթուղթ, որ կարող է ստորագրվել Կազանում»։

Գարեգին Չուգասզյանն էլ դեպքը որակեց որպես ազգային անվտանգության և ժողովրդվրության արժեքների ոտնահարում։

Կարևորելով երիտասարդների հետ շփումը, նրանց մեջ տեսնելով երկրի ապագան՝ «Սարդարապատի» անդամները հայտարարեցին, որ այսուհետև խոսելու են ոչ թե քաղաքական գործիչների հետ, այլ՝ երիտասարդության։

«Չորրորդ հանրապետությունը, որը ծնվում է մեր աչքերի առաջ մեր հասարակության խորքից, դա երիտասարդների իշխանությունն է լինելու»,- ասաց Տիգրան Խզմալյանը։

Ասուլիսից անմիջպես հետո տեղի էր ունեցել նախատեսված հանդիպումը, սակայն բոլորովին այլ վայրում։

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni (Amsterdam)
HAMADZAYN em «Սարդարապատ»-ի het.....Չորրորդ հանրապետության hartsum nuynpes.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter