HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգության» ու ԲՀԿ-ի անդամները հանդիպել են

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ այսօր ԲՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ  Ծառուկյանի հետ: Հանդիպման սկզբում փակ դռների ետևում տեղի է ունեցել առանձնազրույց, որից հետո պայմանավորվածություն է ձեռք  բերվել հանդիպումը շարունակել արդեն ընդլայնված կազմով:

«Ժառանգություն» խմբակցությունից հանդիպմանը  մասնակցել են խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, իսկ ԲՀԿ խորհրդանական խմբակցությունը ներկայացրել են խմբակցության քարտուղար Նաիրա  Զոհրաբյանը, պատգամավորներ Վահե Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը: Դռնփակ հանդիպումը շարունակվել է  շուրջ 3 ժամ, որից հետո կողմերը ձեռնպահ են մնացել մանրամասներ հայտնել քննարկված  թեմաների շուրջ:

Այս մասին հայտնում է ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter