
Այ տղա, դու հանք տեսած կա՞ս, որ հանքի մասին ես խոսում
«Հետքի» հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը
Քաջարան գյուղի բնակիչները դժգոհում են, որ գյուղի տարածքում առաջիկայում նոր հանք է շահագործվելու:
Նոր բան ընդեղ չկա:
Այդ դեպքում գյուղացիներն ինչու՞ են բողոքում:
Դու գնացել ես ընդեղ, բա չե՞ս իմանում, թե ինչ են ասում:
Իհարկե գիտեմ, գյուղացիները մտահոգված են, որ հանքի շահագործման դեպքում իրենց գերեզմանոցն ու եկեղեցին քանդման վտանգի տակ են լինելու, իսկ Դուք այդ խնդիրներով չե՞ք հանդիպում Ձեր ընտրողների հետ:
Ո՞վ է ասում: Քաջարան քաղաքի տեղը գիտե՞ս, եղե՞լ ես: Բա ինչի՞ մասին ես խոսում, հարցիդ բովանդակությունը չեմ հասկանում: Այսինքն` պիտի պայթեցնենք, գերեզմանները հանենք, հա՞: Գնում են գերեզմանը պայթեցնում են, հա՞, խելքը գլխին բան ասա, հարց ես տալիս` իմաստավոր հարց տուր, անմիտ հարցեր մի տուր: Գերեզմանը գտնվի հանքի տարածքում ու պայթեցվի` անհնարին բան ա:
Իսկ այդ տարածքում հանք շահագործվելու՞ է:
Բա ես ի՞նչ իմանամ` հանք շահագործվելու՞ է, թե՞ չէ: Ես հո գործարանի դիրեկտորը չեմ, որ որոշեմª հանք շահագործվելու՞ է, թե՞ չի շահագործվելու:
Այսինքն` տեղյակ էլ չե՞ք, որ այդ առնչությամբ գյուղապետը նամակով դիմել է նաեւ հանրապետության նախագահին:
Գյուղապետը կարող ա տեղյակ ըլնի: Գյուղապետն ի՞նչ կապ ունի: Այդ տնտեսության գործունեությամբ զբաղվե՞լ ա, տեղյա՞կ ա, տնօրենի հետ խոսե՞լ ա, որ գյուղի ճակատագրով դու այդքան մտահոգ ես: Քեզ թվում ա` դու ինձնից շա՞տ ես սիրում Քաջարանը: Գյուղապետը լավ ա արել, որ դիմել ա, բայց այդ գյուղապետն այնքան անշնորհք ա, որ խելքը չի կտրում մի հատ գնա կոմբինատի տնօրինության հետ հանդիպի:
Ասում է` փորձել է, բայց չի ստացվել: Իսկ եթե հանդիպեր, խնդիրները կլուծվեի՞ն:
Արա, էս ի՞նչ հարցեր ես տալիս, դա քո գործն ա՞, քո ֆունկցիան ա՞: Գյուղապետը ճիշտ չի ասում: Դու չե՞ս հասկանում, հայերեն չե՞մ խոսում: Դու իրավունք չունես գյուղացիների անունից խոսալու, որովհետեւ ես իրանց հետ ապրում եմ, ամեն ինչից էլ տեղյակ եմ: Մի քանի ճարպիկ մարդկանց սցենարները չի կարելի ընդհանրացնել: Ամեն ինչ բխում ա տարածքի ժողովրդի շահերից: Առաջնահերթ իրանց շահերն ա, հետո միայն բիզնեսի շահը: Դու գիտե՞ս, թե կոմբինատն ինչ ձեռնարկություն ա, ինչ ա արտադրում: Դու խաբա՞ր ես, որ այդ ձեռնարկությունը քո հպարտությունն ա, դու տեղյա՞կ ես, որ առաջին հարկատուն ա, դու հպարտ չե՞ս դրա համար: Դու պիտի ուրախ լինես դրա համար, ոչ թե ինչ-որ հարցերով թունավորես:
Դուք եղե՞լ եք գյուղի տարածքում:
Ես ընդեղ եմ ապրում, այ տղա, ո՞նց կարող եմ տարածքում չըլնեմ: Աչքիս դու լավ չես պատկերացնում: Քաջարան քաղաքում եմ ապրում, որը Քաջարան գյուղից մի քանի կիլոմետր ա հեռու, դա իմ ծննդավայրն ա, ես դրա համար ցավում եմ, մտահոգվում եմ: Եթե պատահական ինչ-որ մեկին հանդիպել ես, կարծիք է ասել, դա չի նշանակում, որ կարող ես անմիտ, մտքից դուրս հարցեր տաս: Տրամաբանական հարցեր տուր, պատասխանեմ: Գյուղապետին հարցրուª ինքը երբեւէ հանդիպե՞լ ա Քաջարանի կոմբինատի տնօրինության հետ, թե չէ: Նույն գյուղացիները, որ մտահոգ են, հանդիպումներ ունեցե՞լ են տնօրինության հետ:
Բայց Դուք էլ, լինելով ընտրատարածքի պատգամավոր, հանդիպումներ չեք ունեցել նրանց հետ:
Ոչ թե հանդիպում եմ, այլ իրանց հետ ապրում եմ, դու պիտի դա հասկանաս: Մարդ կա, որ ինձ չի ուզում տեսնի` չի տեսնում, իսկ ով ուզում ա տեսնի` տեսնում ա:
Դուք այդ տարածքում հանքի շահագործման հետ կապված բնապահպանական խնդիրներ չե՞ք տեսնում:
Այ տղա, դու հանք տեսած կա՞ս, որ հանքի մասին ես խոսում: Քեզ ավելին ասեմ, Քաջարան քաղաքը կառուցվել ա հենց այդ հանքի հիման վրա, որպեսզի կարողանան հանքը շահագործեն: Ի՞նչ բնապահպանական խնդիրների մասին ես ասում: Երեւանում ավելի շատ փոշի կա, քան ընդեղ, դու հիմա ավելի շատ փոշի ես շնչում: Ես կարամ որոշակի ինֆորմացիա տրամադրեմ, բայց ես պատգամավոր եմ, մասնագետ չեմ, կարող ա սխալվեմ: Ոնց որ չի ստացվում քո հետ աշխատել:
Դուք ամիսներ առաջ էլ այդ ձեւով պատասխանեցիք իմ հարցերին:
Նայի` երրորդ անգամ ավելի վատ չստացվի: Սխալը փնտրի քո մեջ:
Մեկնաբանություններ (216)
Մեկնաբանել