HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը կալանավորվեց

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հենց նոր դատարանի որոշմամբ կալանավորվեց: Նախաքննական մարմինը նրան մեղադրում է Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը պատվիրելու մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, իր տան մուտքի մոտ՝ Երեւանի Տպագրիչների 9 հասցեում, նախագահի նախկին թեկնածուներից Պարույր Հայրիկյանի վրա կրակեցին: Աջ անրակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով նա տեղափոխվեց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Գաղտնի քաղաքական կազմակերպության անդամ լինելու, ինչպես նաև տարածված տեսակետին ընդդիմացող հայացքներ արտահայտող իր գրվածքների համար Հայրիկյանը տարիներ է անցկացրել խորհրդային բանտերում, ճամբարներում ու աքսորում: 2013 թ. փետրվարյան քվեարկության ժամանակ նա արդեն 3-րդ անգամ պայքարում էր ՀՀ նախագահի պաշտոնի համար, եւ այդ օրերին քաղաքական ինտրիգը պտտվում էր մեկ հարցի շուրջ՝ կդիմի՞ Հայրիկյանը Սահմանադրական դատարան՝ ընտրության օրը հետաձգելու պահանջով, թե՞ ոչ:

Հայրիկյանը, ի վերջո, ՍԴ չդիմեց, իսկ իր դեմ իրականացված մահափորձը կապեց դրսի ուժերի, մասնավորապես Ռուսաստանի հետ: Նույնիսկ հայտարարեց, որ կրակողին նկատել է, եւ նա սլավոնական արտաքին ուներ:

Խաչատուր Պողոսյանը եւ Սամվել Հարությունյանը

Սակայն մեկ շաբաթ անց՝ փետրվարի 7-ին, Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ԱԱԾ-ն ձերբակալեց ոչ սլավոնական արտաքինով 2 հոգու՝ 1966 թ. ծնված, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Պողոսյանին և 1972 թ. ծնված Սամվել Հարությունյանին: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ վերջիններս մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ: Ավելին՝  ձերբակալվածներից մեկի բնակարանում հայտնաբերվել է «Նագան» տեսակի ատրճանակ, որի խմբին պատկանող զենքից, ըստ մասնագետների կարծիքի, արձակվել է դեպքի վայրում հայտնաբերված գնդակը: 

Պարզվեց նաեւ, որ վերջիններս կապ ունեն էպոսագետ Վարդան Սեդրակյանի հետ. ժամանակին նրա տանը վերանորոգման աշխատանքներ են իրականացրել: Էպոսագետը, սակայն, հայտարարեց, որ Հայրիկյանի դեմ մահափորձի հետեւում Արեւմտյան Եվրոպայում եւ ԱՄՆ-ում գործող մասոնական մի կազմակերպություն է, որին անդամակցում է նաեւ նախագահի մեկ այլ նախկին թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նպատակը, ըստ էպոսագետ ներկայացող Սեդրակյանի, իր նման ազգային, գաղափարական գործչին խաղից դուրս հանելն է, ինչից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը կդառնար խիստ ամերիկամետ:

Ողջ քարոզարշավի ընթացքում Վարդան Սեդրակյանը վստահեցնում էր, որ ստանալու է ընտրողների քվեի 81 տոկոսը եւ դառնալու է ՀՀ չորրորդ նախագահը: Բայց արդեն քարոզարշավի ավարտին այս համոզմունքին զուգահեռ նա կարծիք հայտնեց, որ ընտրություններից հետո՝ կոնկրետ փետրվարի 22-23-ին, իրեն կձերբակալեն:

Փետրվարի 18-ի քվեարկության արդյունքում էպոսագետը պաշտոնական տվյալներով ստացավ ձայների 0,42 տոկոսը: Իսկ ահա Սեդրակյանի մյուս կանխատեսումը օրերի տարբերությամբ իրականություն դարձավ. նա արդեն անազատության մեջ է:

Մեկնաբանություններ (4)

Վ. Առաքելյան
Սա ոչ թե ընտրակեղծիքների և հանցավոր իշխանության դեմ պայքարող ընդիմադիր թերթի, այլ սպանություններն ու կեղծիքները կոծկել ձգտող իշխանական կողմի հաղորդագրություն է: Կրկին շեշտվում է Րաֆֆի Հովհաննիսյանի ԱՄՆ-ում գործող մասոնական մի կազմակերպության անդամ լինելու օդից վերցրած իշխանական հայտարարությունը /ըստ իս իրականում մասոններ են մեր բարձր պաշտոնյաները/, և այս հայտարարությունների դեմ մամուլում ոչ մի խոսք, որ Րաֆֆիի հայրը Ռիչարդը հայոց ցեղասպանությունը ուսումնասիրող պատմաբան էր, և որպես այդպիսին նրանք չէին կարող ցեղասպանությունը կազնակերպած կազմակերպության անդամը լինել: Այնպես ինչպես չեր կարող Հայաստանի ազատության համար պայքարող Պարույրը հանդես գալ, մամուլում այդ ազատության դեմ ներկայացված ձևով: Հիշենք, նույն սևացրած գույներով կոմունիստ իշխանավորները Գարեգին Նժդեհին էին ներկայացնում: Պետք է Հետքի խմբագրության լավագույն լրագրողներից մեկը համարվող Արարատ Դավթյանին խորհուրդ տալ, գրել հոդված ՄԱՄՈՒԼԻ միջոցով թեկնածուներին վարկաբեկելու, համատարած ընտրակաշառքների անվիճելի փաստի, մի խոսքով այն բոլոր ակնհայտ հանցավոր ընտրատեխնալոգիաների մասին, որի միջոցով պետական պաշտոնական թալանը փոխանցվում է էստաֆետայով:
fred
Es eposaget@ vonz vor urish molorakiz lini kam el irakan kyanq@ shpotum e eposi het. Hetevelov naxagahakan @ntrutyunnerin kareli e mtazel vor Hayastan@ gnum e depi xelagarutyun.
Muflon
te et turimacutyun@ vorduc mtav asparez mard chjokec voncor dsi tasovchika
Sarkis
inch ishxanutyan masin eq xosum. da avazakneri havaqatsu e

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter