HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Բունդեսթագի նախագահը կասկածներ ունի Թուրքիայի` ԵՄ անդամակցության վերաբերյալ

«Գոնե մոտ ապագայում չկա լուրջ հնարավորություն այն երկրների համար, որոնց անդամակցության արդյունքում ԵՄ-ն կընդլայնվի: Ավելի լավ է մենք խուսափենք նման որոշումից», - այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցած իր դասախոսության ժամանակ հայտարարեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ, պրոֆեսոր Նորբերտ Լամմերթը:

Նրա կարծիքով` այսօր ԵՄ-ն այնպիսի իրավիճակում չէ, որպեսզի կարողանա նոր անդամներ ընդունել իր կազմի մեջ:

Վերջինս ցանկացավ որպես օրինակ բերել Հայաստանին «քաջածանոթ և նմանատիպ ձգտում ունեցող» երկիր Թուրքիան: Թուրքիայի և ԵՄ-ի միջև արդեն մի քանի տարի շարունակ ընթանում է բանակցությունների գործընթաց, որի նպատակն է Թուրքիայի պաշտոնական անդամակցությունը ԵՄ-ին:

«Ես ինքս շատ կասկածամիտ եմ այս հարցում` արդյոք կհասնեն այս նպատակին կամ արդյոք պետք է հասնել այդ նպատակին: Եթե Թուրքիան դառնա ԵՄ անդամ, գործանականում այս որոշումը կնշանակի, որ ԵՄ-ն անդամակցության համար բաց է շուրջ 15 երկրների համար», - հայտարարեց Ն. Լամմերթը:

Նրա խոսքերով` Թուրքիայի` ԵՄ անդամակցության դեպքում ինքը չի կարող հիմնավորել այն պատճառները, թե ինչու և ինչպես են իրենք մերժում այն երկրների անդամակցության հայտերը, որոնք ևս ցանկանում են դառնալ ԵՄ անդամ:

Այնուհետև նա հավելեց, որ տարիներ առաջ, երբ կար Բուլղարիայի և Ռումինայի ԵՄ անդամակացության հարցը, նա լուրջ կասկածներ ուներ դրա վերաբերյալ: Իսկ այսօր նա տեսնում է, որ իր կասկածներն արդարացված են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter