HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Բունդեսթագի նախագահ. «Եվրամիությունը պատրաստ չէ ընդունել նոր անդամներ»

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ, պրոֆեսոր Նորբերտ Լամմերթը կարծում է, որ գոնե մոտ ապագայում նպատակահարմար չէ ընդլայնել Եվրոպական Միության կազմը, ինչն ունի գործնական պատճառներ:  Նրա խոսքերով` այսօր ԵՄ-ն ունի ակնհայտ խնդիրներ և կանգնած է բազում մարտահրավերների առջև: Նոր անդամների ավելանալու դեպքում այդ բարդ գործընթացը ավելի կբարդանա: Խնդիր կա ստեղծել եվրոպական այնպիսի մեթոդներ, որոնց միջոցով հնարավոր կլինի դիմակայել առկա մարտահրավերներին:

«Եվրամիությունը պատրաստ չէ ընդունել նոր անդամներ: Եվ մտադրություն չկա ԵՄ-ն փոխել Եվրոպայի միացյալ նահանգների: Վիճակագրորեն ԵՄ-ն կարող էր սկսել գործընթաց, որը կարող էր ավարտվել ինչպես 50 նահանգ ունեցող ԱՄՆ-ն: Բայց տարբերությունն այն է, որ ԱՄՆ-ն պետություն է, իսկ ԵՄ-ն` անդամ-պետությունների համակարգ, ինչը շատ տաբեր է»,- հայտարարեց Բունդեսթագի նախագահը:

Ն. Լամմերթի խոսքերով` կան մի շարք երկրներ, որոնք Եվրոպայի հետ ունեն քաղաքական, տնտեսական, մշակութային կապեր և հարաբերություններ: Նա համոզված է, որ առաջիկա տարիներին իրենց գործն է լինելու ստեղծել նոր ձևաչափ` զարգացնելու ԵՄ ինտեգրման գործընթացը: Այդ գործընթացին կարող են ներգրավվել այն երկրները, որոնք հետաքրքություն ունեն ԵՄ-ի նկատմամբ: Սակայն դա պետք է կատարվի առանց կառույցին անդամակցելու:

Ն. Լամմերթը նաև նշեց, որ կա քաղաքական գաղափար` ստեղծել նոր Եվրոպա: Գործնականում այդ գործընթացը սկսում է տնտեսական միության ստեղծմամբ: Այն ներառելու է 6 անդամ պետություններ` «իհարկե առանց Մեծ Բրիտանիայի»: Անդամ պետությունները կլինեն Գերմանիան, ֆրանսիան, Իտալիան, Նիդեռլանդները, Բելգիան և Լյուքսեմբուրգը: Ն. Լամմերթի խոսքերով` Եվրոպական տնտեսական միությունը նպատակ ունի լուծել ԵՄ խնդիրները և հաղթահարել դարի փորձությունները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter