HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Պաշտոնյաները փոշիացրել են 170 մլն դոլար. իրավապահները լռում են

Մոտ յոթ ամիս ուսումնասիրել ենք «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման համար ստացված մոտ 170 մլն դոլարի վարկային պատմությունը: Հայաստանյան  տնտեսական խորը ճգնաժամ, պաշտոնապես արձանագրված 35% աղքատություն, սուրը ձեռքին կոռուպցիայի դեմ «պայքարող» իշխանություն եւ փոշիացված 170 մլն դոլար:   

Հայաստանում կոռուպցիայի մասին խոսում են գրեթե բոլորը: Հանգիստ ասում են, որ  իշխանությունները կոռումպացված են, նույնիսկ պաշտոնյաներն են խոսում այդ մասին: Նախագահ Սերժ Սարգսյանի անցած տարվա ելույթները կառավարությունում, պաշտպանության նախարարությունում, գլխավոր դատախազությունում շատերն են հիշում: Պարզվել է՝ մեր պաշտոնյաները ամեն ինչից ու ամեն տեղից կարողանում են «փող աշխատել», նրանք գողանում են նույնիսկ մանկատներից, ծերանոցներից, հոգեբուժարաններից, բանակից: Բայց նախագահի ելույթից հետո կարծես թե որեւէ պաշտոնյա չի պատժվել, նրա հիշատակած «ատկատի» որեւէ դեպք առայսօր չի բացահայտվել: Սա նշանակում է, որ իրավապահ մարմինները պարզապես բանի տեղ չեն դրել նախագահի ասածները: Այնպես որ, անընդհատ կարող ենք խոսել, գրել՝ թալանում են, հարկերը չեն վճարում, մրցույթներում հաղթելու համար կաշառք են տալիս: Բայց անուններ չպետք է տալ, մանավանդ՝ բարձրաստիճան պաշտոնյաների, մանավանդ նախարարների, դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձանց:

Նման փաստերի հրապարակման դեպքում դատախազն ինքնուրույն ոչինչ չի կարող անել, նա առանց հրահանգի երբեք ինքնուրույն նման գործերով չի զբաղվի, թե չէ կարող է ինքն էլ դառնալ զոհ: Բայց գալիս է մի պահ, երբ եթե դու չես ուզում զբաղվել, արդեն սկսում են զբաղվել քո գործերով, քո հսկայածավալ բիզնեսներով: Այնպես որ, «Նաիրիտի գործը» արդեն չբացվելու տարբերակ չունի:

Ավազի հատիկների նման այդ տեղեկություններ հավաքելով՝ հաջողվեց ավազահատիկներին տեսք տալ եւ կառուցել այն սխեման, որի խողովակներով հոսել են «Նաիրիտի» վարկային միջոցները եւ ոչ վարկային փողերը: Եւ հիմա մեր պաշտոնյաները, իրավապահ մարմինները չեն ուզում նկատել այս ամենը:

Առաջիկայում կներկայացնենք «Հետքի» կատարած հետաքննության վերջին հոդվածը:  Իրավապահ մարմինները չեն կարող խուսափել, «չտեսնել» փաստերը, որոնք պետք է դառնան քրեական գործեր մի քանի հոդվածներով՝ փողերի լվացում, պաշտոնական դիրքի չարաշահում, կաշառքներ տալ:

Ի վերջո, այս ամենի համար պատասխանատու է Հայաստանի կառավարությունը` մասնավորապես էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը, որը տնօրինում էր «Նաիրիտ գործարանի» 10% բաժնեմասը: Կառավարությունը տեղյակ էր այս գործարանի կողմից օֆշորում եւ Ռուսաստանում ստեղծված տասնյակ ձեռնարկությունների, բանկային փոխանցումների մասին: Միջպետական բանկի Հայաստանի ներկայացուցիչ Վահան Մելքոնյանը, որը վարկերի ստացման ժամանակ համատեղությամբ նաեւ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տնօրենն էր, մանրամասնորեն կարող է ներկայացնել այդ մեխանիզմը:

Մեր ջանքերը՝ խորհրդարանում բարձրացնել «Նաիրիտի» հարցը, դեռեւս արդյունք չեն տվել: Այս վարկային գործի միջոցով հանրությունը կտեղեկանա նաեւ, թե ինչպես են գոյանում Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքերը: Քանի որ արդեն պարզ է դառնում, որ վարկ ստացած, օֆշորում գրանցված «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» ընկերության բոլոր պարտավորություններն անցել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին: Շուտով պարզ կդառնա նաեւ, որ այդ պարտավորությունն էլ իր հերթին անցնելու է պետությանը: Ռուսաստանում արդեն դատական գործընթացներ են սկսվել, եւ պատասխանող կողմը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն է: 

Մեկնաբանություններ (17)

Sarkis
Dear Editor Can you advise where i can find the series of investigative articles about Nairit on hetq.am?
Gagik
Եթե դրանց հաջողվի Նաիրիտը առաջացրած պարտքերի հետ վաճառել, ինչի ցանկությունը ունեն, արդյունքում կունենանք «մաքուր լվածք»; հարցն այն է, նման ԼՕԽ կգտնվի՞․․․․․․
Վ. Առաքելյան
Այսքանից հետո կան մարդիք, որ հավատում են, թե ընտրակեղծիքներն ու մահափորձերը բարձր իշխանավորները կախաղանից փրկվելու համար չեն անում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԲԱՐԵՎ Հայաստան:
Alvard
Այս խարդախության փաստերի մասին պատմող Հետք-ի հոդվածի տակ տված մեկնաբանությունս որոշեցի էստեղ էլ թողնել: Պարզապես ցնցված եմ, թե որքան հեշտությամբ կարելի է հասկանալ որ սա պետական մակարդակով արված սովորական թալան է...պարզապես Գուգլում փնտրում ես նշված որոշ տվյալներ, ասենք՝ Նաիրիտի փայատեր ընկերության տնօրենի անունը՝ Andrew Moray Stuart, եւ ահա աչքիդ առաջ հայտնվում է հոդված,որն ասում է որ այդ մարդը կեղծ պաշտոնյա է, նա ու նրա նմանները պարզապես վաճառում են իրենց անունները նման կեղծ գործարքների համար: Տես, օրինակ՝ Տես՝ http://www.guardian.co.uk/uk/2012/nov/27/russians-profit-britain-offshore-secrecy
Alvard
Հետք-ի տրամադրած Latheron Properties LTD-ի փաստաթղթում տնօրեն նշված Andrew Moray Stuart -ի անունը Google-ում փնտրելով առաջին տողին բերեց Բրիտանիայում ու Վիրջինյան կղզիներում հետսովետական տարածքից հոսող կեղտոտ փողերի լվացման մեթոդների մասին պատմող Guardian-i հոդվածը: Տես՝ http://www.guardian.co.uk/uk/2012/nov/27/russians-profit-britain-offshore-secrecy :Ռուսերեն թարգմանված տարբերակը՝ http://www.inopressa.ru/article/28nov2012/guardian/offshore.html Այն մասնավորապես նշում է, որ թերթի աշխատակիցները պարզել են, որ վերը նշված տնօրենի անունը կեղծ է: Ահա հոդվածի այդ հատվածը՝ Legal use of BVI entities to disguise Russian movement of funds into British companies, also appears to be widespread. In one example we have unearthed, a British-registered firm, Pennard Chemicals Ltd, with an address at rental offices in Cannon St in the City of London, has had declared revenue over the last 3 years of more than 100 million euros, described as commission on unspecified Russian deals. Pennard Chemicals named director, The Hon Andrew Moray Stuart, with an address in Mauritius, is one of the sham nominees the Guardian/ICIJ research has identified. The shareholder, Imex Executive Ltd, is a BVI entity set up by a Moscow incorporation agency. In turn, its sham nominee directors include Jesse Hester in Mauritius and a sham nominee shareholder, Brenda Cocksedge. These nominees sell their names, without exercising genuine control or ownership. The real owner, according to company records we have seen, is named as Ivan Kovlachuk. Ինչպես նկատում եք, այստեղ խոսք կա նաեւ Imex Executive Ltd-ի մասին, որը ըստ Հետքի, Նաիրիտի փայատեր՝ Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» (Rhinoville Property Limited)-ի հիմնադիրն է: Ու սրա իրական տնօրենն էլ ոմն Իվան Կովալչուկ է:
david
Ինչու* է խելագարը դառնում տիրակալ;Գուցե որտեղ հումք,այնտեղ գործարա*ն;
Sarkis
[email protected] goxatsel en hanrapetutyan [email protected]
SAMVEL
ՆՄԱՆ ՀՈԴՎԱՑՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԸ , ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱԱԾ-ն ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՏԱԼ,ԲՈԼՈՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ ԿԱՐԾԵՍ ԽՈՍՔԸ ԳՆՈՒՄ Է ԱՖՐԻԿՅԱՆ ՄԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ,ՉՆԱՅՑ ՀԱՄՈԶՎԱՑ ԵՄ ՈՐ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՖՐԻԿՅԱՆ ՄԱՅՑԱՄԱՔԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕՐԵՆՔԻ ՏԱՌՈՎ ԿՄՈՏԵՆԱՅԻՆ ՀԱՐՑԻՆ,,,ՀՈՒՍԱՆՔ ՈՐ ՄԻ 20 ՏԱՐԻ ՀԵՏՈ ՀՀԿ-ի ԳԼԽԱՈՐՈՒԹՅԱՄԲ ԿՀԱՍՆԵՆՔ ՆՐԱՆՑ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
es
uxxaki chgiten te um patasxan tan te che ktan)
Sam
ays ishxanutyan oroq [email protected] harstanalu en isk [email protected] snnkanalu e.
sam
i dont care dzer [email protected] khastati te chi hastati. ete [email protected] gnum e dran uremn dzer azat mamul [email protected] sut xosqer en. Che vor da e im [email protected]
sam
[email protected] duq giteq. bay-bay from USA
nazar hopar
orinaki hamar ka etenc mard vor talanel u chi maresel hayastanum? chka
MK
This is Armenia for you today under the reign of corrupt serzh and his RPA party. Unless and until they are all thrown out and put on trial for their criminal activities nothing can and will change in Armenia. The west and Russia want such a corrupt leader to stay in power as it suits all their designs and agendas in the region,namely concessions on Artsakh issue,the treacherous protocols to stay on the table as it suits USA,Russia to have a monopoly on Armenia's mines and other minerals,keep its military base there,in other words we have allowed ourselves to become the tools of these foreign powers and criminal serzh is their executioner. I haven't even touched on the subject of the rampant corruption in all spheres of this regime,injustices on a daily basis where people loose their lives and properties,fraud in all elections to date,and the net result has been that people are leaving Armenia by the thousands, only in the last 5 years under corrupt serzh over 300000 people have voted with their feet and left Armenia.This is treachery at the highest level.
GEGHAM
ՀՈԴՎԱԾՈՒՄ ՈՉ ՄԻ ԶԱՐՄԱՆԱԼՈՒ ԲԱՆ ՉԿԱ..ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՄԻՇՏ ԷԼ ԱՍԵԼ Է < ՄԵՆՔ ԴԵՌ ԱՍԵԼՈՒ ԵՎ ԱՆԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ > ԼՐԱԳՐՈՂ Է.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԻՄԱ ԵԿԵԼ ՈՒ ԳՐԵԼ ԵՍ ՈՐ ԻՆՉ ԱՆԵՍ ?
ԳԱԳԻԿ
ԱՄԲՈՂՋ ԵՐԿԻՐԸ ԷՍ 15 ՏԱՐԻ ԹԱԼԱՆԵԼ ՈՒ ՄԱՐՍԵԼ ԵՆ ՀԻՄԱ ԷՍ ԷԼ ԿՄԱՐՍԵՆ..ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՄԱՐԱԹՈՆ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ , ՓՈՂ ԵՆ ՀԱՎԱՔՈՒ ՈՒ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ՈՐ ՍՊՅՈՒՐՔԸ ՕԳՆԵՑ ՓՈԽԱՆԱԿ ԵՂԱԾԻՆ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter