HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Գրիգորի Անտիպենկո. «Այսօր դերասանների մեծ մասի բախտը չի բերում»

Կինոյում ավելի քան 40 դեր խաղացած ռուս դերասան Գրիգորի Անտիպենկոն հանդիսատեսին հայտնի է մասնավորապես «Մի ծնվիր գեղեցիկ» սերիալով, որտեղ նա խաղացել է գլխավոր հերոս Անդրեյ Ժդանովի դերը: Սակայն պակաս չեն նաև դերասանի թատերական դերերը:

Իսկ Հայաստանն նրան բերել էր «Երկուսը ճոճանակի վրա» ներակայացումը, որտեղ նա խաղում է գլխավոր հերոս Ջերիի դերը: Նրա խոսքերով` չնայած սա նրա առաջին այցն է Հայաստան,  բայց նա միշտ ցանկացել է գալ այստեղ` տեսնելու ինչպես են ապրել իր նախնիները: Գ. Անտիպենկոն նշեց, որ ինքն ունի հայկական արմատներ մայրական կողմից:

Անրադառանալով իր մասնագիտական գործունեությանը` Գ. Անտիպենկոն նշեց, որ ինքը սովորաբար նախապատվությունը տալիս է թատրոնին:

«Ես միշտ առաջին հերթին սպասում եմ թատերական ժամանակացույցին, ապա նոր ի հայտ եկած կինոնախագծերը հարմարեցնում եմ ներկայացումներին: Թատրոնն ամենկենդանի արվեստն է: Այստեղ չես կարող խաբել»,- ասում է դերասանը:

Նրա խոսքերով` եթե կինոյում կա սխալն ուղղելու, մոնտաժելու հնարավորություն, ապա թատրոնում յուրքանչյուր ներկայացման ժամանակ դերասանն ամեն ինչ անում է առաջին և վերջին անգամ դահլիճում նստած կոնկրետ հանդիսատեսի ներկայությամբ: Հենց այդ պահին դերասանը պետք է անի այն ամենը, ինչը կարող է, ինչին ունակ է:

Նրա կարծիքով` այսօր դերասանների մեծ մասի բախտը չի բերում, և նրանք հայտնվում են այն նախագծերում, որոնք իրենց առաջարկում են: Այդ առումով Գ. Անտիպնկոն իրեն հաջողակ է համարում, քանի որ ինքն ունի այդ ընտրության հնարավորությունը, թե որ նախագծին մասնակցի: Բացի այդ` նա շատ է սիրում իր գործը, որով զբաղվում է, ներկայացումները, գործընկերներին: Իսկ Ֆիգարոն այն դերն է, որը կցանկանար խաղալ:

Նրա կարծիքով` լավ դերասանը կարողանում է արագ կերպարանափոխվել ամենատարբեր նախագծերի դեպքում և ռեժիսորի հրահանգի միջոցով արագ փոխել իր դիրքերը: Դրա լավագույն ուսուցիչը թատրոնն է:

«Թատրոնը վայր է, որտեղ մենք հնարավորություն ունենք ձեռք բերել դերասանի մասնագիտությունը, և անել դա առավելապես արագ»,- ասում է դերասանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter