
«Տղամարդ ենք, թե տիկին` բոլորս հղիացել ենք հայոց հույսով». Րաֆֆի Հովհաննիսյան
«Տղամարդ ենք, թե տիկին` բոլորս հղիացել ենք հայոց հույսով, հայոց հավատով, հայոց հաղթանակով, որովհետև սա մեր հայրնեիքն է, և չկա որևէ մի նահանջ»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը` այսօր հրավիրած հանրահավաքում:
Ազատության հրապարակում այսօր «Ժառանգություն» կուսացկության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական հանարահավաքն էր: Այս անգամ այն տոնական էր. ելույթ ունեցողներն անդրադարձան կանանց իրավունքներին, գործունեության տարբեր ոլորտներում նրանց դերակատարությանը: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մարտի 8-ից մինչև ապրիլի 7-9-ը «լիքը բան պիտի փոխվի մեր կյանքում»:
Ելույթ ունեցավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատրոնի և կինոյի դերասան Երվանդ Մանարյանը, «Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը, ՀՅԴ կուսակցությունից Մարիա Թիթիզյանը: Վերջինս նշեց, որ իրենց ոչ թե ծաղիկներ են պետք, այլ արդարություն: Նա այս շարժումը յուրահատուկ համարեց, քանզի այս շարժման մեջ կա լույս, հույս, և կին, երիտասարդ, թե ծերունի, պետք է պայքարեն և պահանջեն իշխանափոխություն:
Վաղը` 11:30-ին Րաֆֆի Հովհաննիսյանը «Բարևի հեղափոխությամբ» կմեկի Վարդենիս, 13:00-ին` Մարտունի, 14:30-ին` Գավառ, 16:00-ին` Սևան: «Գեղարքունիքում հատուկ վախի մթնոլորտ է, բայց մեր ժողովուրդը չի ընդունում այդ վախի մթնոլորտը, և պարոն Լիսկայի նման Գեղարքունիքի մարզպետը հրաժարական պետք է տա»,- շեշետեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Կիրակի` ժամը 17:00-ին, կրկին հավաքվելու են Ազատության հրապարակում, և Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ հանդես գալ հատուկ հայտարարությամբ: Իր հայտարարությունից հետո, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, Սերժ Սարգսյանը ոչ թե ինքնաբացարկ պիտի հայտնի, այլ «ժողովրդից խնդրելու է», որ ժողովուրդն իրեն թույլ տա հրաժարական տալ:
Նույն` հանրահավաքի ժամին, Զարուհի Փոստանջյանը գնալու է Կապան` «Լիսկայի մոտ և պահանջելու է Հայաստանի արդարությունը»: Զ. Փոստանջյանը պիտի այցելի նաև Ծավ գյուղ, որի գյուղապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Միևնույն ժամանակ «Ժառանգության» մյուս ներկայացուցիչները գնալու են Արտաշատ, ինչպես բնութագրեց Ր. Հովհաննիսյանը, «պրն Աբրահամյանի մեյդանը»` ասելու, որ սա մեր երկիրն է: Այցելելու են նաև են Ջրաշեն:
Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի այն արտահայտությանը, թե նախագահ դառնալը Րաֆֆի Հովհաննիսյանի երազանքն է: «Ես չգիտեմ նրա երազանքն ինչ է, բայց ես պիտի ապրեմ այնքան, որ տեսնեմ որ մեր երկիրը միացյալ է, ազատ է, անկախ է»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Մեկնաբանել