HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը

Մարտի 8-ին մահացել է Հայաստանի ժողովրդական գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը:

Հակոբ Հոկբյանը ծնվել է 1923թ. Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Ուսանել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-48) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-54)։ Հայրենիքում նրա մասին տեղեկացվել են մամուլից և այն նկարներից, որ նա 1960 թվականին ընծայել էր Հայաստանի պետական պատկերասրահին։ Մասնակցել է Երիտասաարդության և ուսանողների համաշխարհային IV փառատոնին (1953, Բուխարեստ, 2-րդ մրցանակ), արդի եգիպտական արվեստի (1958, Մոսկվա, Լենինգրադ) ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալներին (1959, 1961)։ 1962-ին ընտանիքով հայրենադարձել է Հայաստան։

Լուսանկարը` wikipedia-ից


Մեկնաբանություններ (1)

Hayk
Աստված հոգին լուսավորի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter