
Տան նկուղում ամերիկացին հայտնաբերել է Արթուր Փինաջյանի նկարները, որոնք գնահատվել են 30 մլն դոլար
«Հայակական ծագումով ամերիկացի նկարիչ Արթուր Փինաջյանի հազարավոր կտավներ եւ նկարներ են գտնվել Նյու-Յորքի արվարձաններից մեկում գտնվող տան նկուղում, եւ աշխատանքները գնահատվել են 30 մլն դոլար»,-հայտնում է Associated Press-ը:
Փինաջյանը եղել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած, Նյու-Յորքում բնակություն հաստատած ընտանիքի զավակ:
Ի սկբանե աշխատանքի է անցել գորգերի խանութում, իսկ ստեծագործական աշխատանքով սկսել է զբաղվել 1930-ականներից`ստեղծելով հրաշալի կոմիքսներ: Նրա աշխատանքների մեծ մասը տպագրվել է «New York Daily News»-ում:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Ինչպես հայտնել են նրա արյունակիցները, Փինաջյանը կտակել է իր մահից (1999թ.) հետո ոչնչացնել բոլոր աշխատանքները, բայց նրանք դա չեն արել: 2005 թ.-ին, երբ մահացել է Փինաջյանի քույրը, բարեկամները տունը դրել են վաճառքի` չիմանալով անգամ, թե ինչ կտավներ են նկուղում ծածկվել փոշիով:
![]() |
Փինաջյանի տունը |
Արվեստի տեսաբան Ուիլյամ Իննես Հոմերը Փինաջյանին անվանել է «աբստրակցիայի լավագույն վարպետներից մեկը»,իսկ մի քանի այլ քննադատներ նրան համեմատում են Արշիլ Գորկու հետ:
![]() |
Ա. Փինաջյան |
Ինչպես գրում է newsgrio.com կայքի մշակութային լրագրող Հյուգո Գայը (Hugo Gye), Փինաջյանի տան երկու գնորդները` Թոմաս Շուլցը եւ Լարրի Ջոզեֆը դեռ 2007թ.-ին պատրաստվում էին վերավաճառել տունը 100.000 –ով դոլար ավելի թանկ, քան գնել էին, բայց հենց այդ պահին նրանք հայնտաբերում են ամերիկահայ նկարիչ Արթուր Փինաջյանի հազարավոր աբստարկտ կտավներ եւ նկարներ, որոնք երբեք չեն ներկայացվել հանրությանը:
Հայտնաբերելուց 6 տարի անց` 2013թ.-ի մարտին, ընդհանուր աշխատանքը գնահատվում է 30 մլն դոլար, եւ այժմ նկարների մեծ մասը ցուցադրվում է Մանհեթենի ցուցասրահում:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել