HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Էդուարդո Էռնեկյանին

Հարգելի պարոն Էռնեկյան,

Ես գրում եմ այս նամակը նախևառաջ որպես ճարտարապետ, ով հպարտությամբ է ներկայացնում իր արտասահմանցի գործընկերներին ու ընկերներին Երևանի նորակառույց ու գերժամանակակից Զվարթոնց օդանավակայնը։ Ես գրում եմ Ձեզ նաև որպես առաջին սերնդի սփյուռքահայ, ով հպարտ է  մեր աշխարհասփյուռ քույրերի ու եղբայրներ ներդրումներով ու նորարարական ծրագրերով։ «Կարաս» գինիները մեկն է այն հաջողված օրինակներից, որը ևս մեկ առիթ է հպարտանալու Ձեզնով ու Հայաստանով։ Եվ վերջապես, գրում եմ Ձեզ որպես քաղաքաշինարար, ով սկսած 2000-ականներից փորձում է ներազդել ու ուղղորդել Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցող կառուցապատումները ավելի կայուն ու ժառանգության պահպանությանը միտված ուղղությամբ։

Ցավոք՝ մենք չենք ունեցել այս ուղղությամբ շատ հաջողություններ, սակայն վերջին մի քանի տարիներին Հայաստանի կառավարության համեմատաբար բաց մտածողության, ինչպես նաև մամուլի ու սոցիալական ցանցերի հասանելիության պատճառով մենք` հայաստանցիներս ավելի տեղեկացված ու զգայուն ենք մեր իրավունքների վերաբերյալ։ Վերջին մի քանի տարիներին, չնայած բազմաթիվ անընդունելի նախագծերի առկայության, հայ երիտասարդությանը հաջողվեց փրկել Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճն ու Մաշտոցի այգին Երևանի սրտում, ինչպես նաև մի շարք այլ արժեքավոր շենքեր ու հանրային տարածքներ։ 

Հարգարժան պարոն Էռնեկյան,

Այս նամակը գրելու պատճառ հանդիսացով Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդ շինությունը, որը կառուցվել է 1950-ականների բազմավաստակ ճարտարապետներ Սամվել Սաֆարյանի, Վարազդատ Արևշատյանի ու Ռաֆո Իսրայելյանի կողմից, հանդիսանում է ԵրևանիՀանրապետության հրապարակի անկյունաքարերից մեկը։ Հրապարակը, որպես 20-րդ դարի մեծագույն և տաղանդավոր ճարտարապետներից մեկի՝ Ալեքսանդր Թամանյանի և մի շարք այն անձանց խմբային գլուխգործոց, դիտարկվելով որպես մեկ ամբողջական համալիր, 1970 թվականին արժանացել է Խորհրդային միության Պետական մրցանակի։

Հրապարակը իր հինգ շենքերով, արդեն քանդված Լենինի արձանով ու շատրվաններով հանդիսացել է և այժմ էլ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի մաս (ՀՀ կառավարության 07.10.2004թ.-ի թիվ 1616-Ն որոշում, հուշարձան թիվ 96), որպես ամենաբարձր հանրապետական (ազգային) նշանակությամբ հուշարձան։ Հայաստանում գործող «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» 1998 թվականին ընդունված օրենքը, նման հուշարձանների պահպանության համար սահմանում է շատ խիստ ռեժիմ։ Օրինակ՝ Դուք պարտավորվում եք ցանկացած փոփոխություն համաձայնեցնել ՀՀ կառավարույթան հետ։ Ես կասկած չունեմ, որ այն կառավարությունը որը ուղիղ վաճառքով օտարել է շենքը «Տանգո» ՍՊԸ-ին, ապա հայտարարել չհաջողված բաց մրցույթ, հեշտությամբ կդակի նաև Ձեր ցանկացած հավելում ու փոփոխություն այդ շենքի վրա։

Ուղղակի ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր բոլոր կառավարություններն էլ միայն ներդրումների ներգրավման համար պատրաստ են անտեսել մեր Ազգային օրենսդրությունն, Ազգային հարստությունը և քաղաքացիներիս մեր անմիջական միջավայրում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ իրազեկման իրավունքը։ Կոնկրետ այս շենքի դեպքում ևս որևէ հանրային լսում կամ մասնագիտական քննարկում տեղի չի ունեցել, ավելին՝ այն չի քննարկվել պետական լիազոր մարմին հանդիսացող մշակույթի նախարարությունում, ինչը օրենքի պահանջ է։ 

Հարգարժան պարոն Էռնեկյան,

Որպես ճարտարապետ 2000-ականերին անձամբ չափագրել եմ ողջ շենքը և հավատացնում եմ Ձեզ, որպեսզի այդ շենքում ստանաք հինգաստղանի բարձրակարգ հյուրանոց, պարտավորված եք լինելու քանդել շենքի ողջ ներքին տարածությունը։ Դա նշանակում է՝ շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար վճարելուց հետո Ձեր ճարտարապետներն ու այլ նախագծողները չեն կարողանալու պահպանել այս շինության հիասքանչ ներքին տարածությունները, որոնք ևս հանդիսանում են հուշարձանի անքակտելի մասը։ Այդ ներքին տարածքներում են ձևավորվել ու «գրվել» մեր նորանկախ պատմության մի մասը, երբ միջազգային հյուրերը բանակցել ու բացահայտել են մեր նորանկախ երազ-երկիր Հայաստանի Հանրապետությունը։ Վերջում Դուք հայտնվելու եք շատ ծանր իրավիճակում, քանի որ պահպանվելու է շինության միայն կեղևը (արտաքին պատերը) և ավերվելու է Հայաստանի Հանրապետության՝ որպես անկախ երկիր ինքնուրույն արտաքին քաղաքականություն ունենալու իրավունքի մարմնավորումը հանդիսացող կառավարական երկրորդ շենքը՝ Արտաքին գործոց նախարարությունը։ 

Հարգելի պարոն Էռնեկյան,

Դիմում եմ Ձեզ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով, ինչպես արդեն նշեցի, հպարտ է Ձեր նախաձեռնություններով, այդ թվում և Արցախում յուրաքանչյուր դպրոցական համակարգիչ նվիրելու ծրագրով, մի՛ ստվերեք Ձեր ազգանվեր անցյալն ու վարկը՝ մասնակիցը լինելով այս ծրագրին։ Հայերը հպարտ են Ձեր օդանավակայանով, գինով ու Արցախի «Նուռ» ծրագրով։ Խնդրում եմ առիթ մի տվեք համեմատել Ձեզ Հայաստանում առկա օլիգարխների հետ։ Նրանցից ոմանք պատրաստ են ոչնչացնել Երևանի 19-րդ դարի ողջ ժառանգությունը Հյուսիսային պողոտա կամ քանդել Երևանի ֆանստաստիկ Ծածկած (փակ) շուկան սուպերմարկետ կառուցելու համար։ Սփյուռքահայերը նոր մտածողություն ու չափողականություն են Հայաստան բերել վերջին քսան տարիների ընթացքում, որն իր հերթին նպաստել ու պետք է նպաստի բիզնես միջավայրի բարելավմանը։ 

Մեկ անգամ ևս կոչ եմ անում Ձեզ՝ հետ քայլ կատարել, վերաժևորել այս գործարքը Հայաստանի վերջին երկու տասնամյակի և Ձեր դերակատարության համատեքստում։ 

ԱԳՆ-ի շենքի գործարքի դադարեցման վերաբերալ տեղեկության ակնկալիքով,

Հարգանով, 

Սարհատ Պետրոսյան

Ճարտարապետ, քաղաքաշինարար

«Ուրբանլաբ Երևանի» հիմնադիր և հետազոտական ղեկավար 

Մեկնաբանություններ (16)

Մարիամ
Իսկ չեք կարծում, որ ավելի լավ է շենքը պատկանի Էռնեկյանին, քան ինչ-որ պարսիկի: Այսպես թե այնպես վաճառվելու է:
astrik
սիրելիներս վորքան կարելի կարդալ հոդվածներ ու զարմանալ կարծես թե Հայաստան երկիրը անկախ չէ այլ պատկանում է միքանի սեփականատերի նրանք էլ ոչխարի դմակ վաճառողի նման առավոտ արթնանում են դմակի որ մասից ցանկանում են կտրում ու վաճառում են հո եսպես չի լինի քաղաքապետ չկա ճարտարապետների միություն չկա կա միայն անտերություն
raffi
I don't see any convincing argument in this letter. This deal will create jobs for both the construction and during the operation of the hotel, it will have a positive impact on tourism since most internationally recognized top hotel brands are not represented in Armenia. I think Mr, Ernekian will do everything possible to preserve the cultural and historical value of the building and build a top-notch posh hotel which is only good for Armenia's economy. Besides, you don't have to be an expert to see that this building is not suitable for foreign ministry and eventually they would move it somewhere else and sell the building, at least now the building is in safe hands and we know that he will not raze the entire structure to build a skyscraper there.
Վարդան
Հարգելի պարոն Պետրոսյան, շատ հաճելի է, որ մեր օրերում դեռ կան Ձեր նման ազգասեր և սակրալ մտածող մտավորականներ: Սակայն խնդրում եմ Ձեզ եղեք մի փոքր պրագմատիկ և ազատվեք այդ սովետական մտածելակերպից: Այն որ այդ կառույցը արտաքուստ որևէ ձևով չպետք է փոխվի, դա փաստ է, այն պետք է միայն արտաքուստ խնամվի և մաքրվի: Մյուս կողմից, որ այս կառույցը չի կարող ծառայել որևէ գերատեսչության համար, դա նույնպես փաստ է, միակ տարբերակը եթե Հայաստանը լիներ Քուվեյթ կամ Կատար ու ունենար ֆինանսական նման հնարավորություն, իհարկե ցանկալի էր այդ շենքն օգտագործել որպես թանգարան, սակայն Դուք էլ, ես էլ գիտենք,որ ավաղ այդ հնարավորությունները մեր երկիրը չունի: Ուստի հավատացեք, եթե Հանրապետության հրապարակում, Երևանի սրտում լինի մի փառահեղ 5 աստղանի հյուրանոց, իհարկե պահպանելով շենքի արտաքին տեսքը կլինի շատ ճիշտ քայլ: Ինչ վերաբերում է, այդ շենքի ներքին շքեղությանը, ապա դա բացարձակ սուտ է, բացի գլխավոր մուտքից, այնտեղ ոչինչ չկա փառահեղ,մնացած հարկերը ուղղակի տգեղ, ոչ պիտանի մաս են կազմում, որն իրապես ոչ մի բանի համար չի կարող ծառայել: Այնպես որ կխնդրեի, որ պարոն Էռենկյանին հորդորեիք, որ վերանորոգումը շուտ սկսի և մեր չքնաղ հրապարակը հարստացնի դասականի և ժամանակակիցի խառնուրդ ներակայացնող մի նոր հրաշակերտ կառույցով: Աստված տա Էռնեկյաններն ավելանան և մեր Հայրենիքը զորեղանա օր օրի:
Գևորգ
Հարգելի Վարդան.Հրապարակից քիչ հեռու,Էռնեկյանից ավելի հարուստ մի հայի ձեռքով այլանդակվել է Սփյուռքահայության նախկին կոմիտեի շենքը`վերադիր անճոռնի հարկերով;Առաջ,երբ քայլում էինք այդ շենքի մոտով,ըմբոշխնում էինք բաց պատուհաներից լսվող մեր մեծ բանաստեղծներ Համո Սահյանի և Վահագն Դավթյանի զրնգուն ծիծաղը:Այսօր օտարածին պիցցայի և ֆրիի տհաճ հոտն է դիմավորում մեզ:Հրապարակի շինությունները մի գեղեցիկ ներդաշնակություն են ներկայացնում/չհաշված ոչ վաղ անցյալում կառուցված Պատկերասահի վերադիր հարկերը,որոնք փչացնում են այդ ներդաշնակությունը/:Դե եկեք ԱԳՆ-ի շենքը ծանրաբեռնեք վերադիր հարկերով,Մետրոյի երբեմնի շատրվանի տեղում էլի մի հյուրանոց վեր խոյացնենք/մեկը հարցնի ,թե այս քաղաքում այդքան հյուրանոցներն ում են պետք:Հյուրանոների առատությամբ չպետք է գրավենք զբոսաշրջիկներն,այլ մեր հուշարձանների վերանորոգմամբ ու պահպանմամբ:Ցավոք այդ խնդիրների լուծման համար մեր կառավարությունը զլանում է միջոցներ գտնել/:
Armen
Raffi, Mr.Ernekian couldn't find any other place to build his hotel? It had to be right in the center of the city? Couldn't he build it in some area, where he could improve the city a little bit? The cultural and historical value of the building is that it is a governmental building. THAT IS its value. Who says its not fit to be a ministry, it has always been a ministry sinnce its creation, and instantly it's not fit, eh? So we have to thank Mr.Ernekian for not building a skyscraper there? Good argument there...
Armen
Վարդան, Հայաստանում ինչ լավ բան կա, հլա որ «սովետական մտածելակերպ»-ն ա ստեղծել և սարքել: Դրանից հետո ՈՐԵՎԷ արժևոր բան` Գաֆեսջյանի կողմից բերված հիմարագույն քանդակներից բացի, չի ստեղծվել: Դուք շատ լավ գիտեք, որ մեր երկիրը ԼԱԱԱԱՎ էլ հնարավորություններ ունի... Ինչի եթե մարդիկ 5-6 հատ հսկայական խանութ են բացում, ինչն է խանգարում կառավարությանը այդ գումարը պարզապես վերցնել այդ մարդկանց ձեռքից, ասենք կոնկրետ այդ մարդու վրա դնելով 90% եկամտահարկ և ամբողջ գումարն ուղղել ԱԳՆ շենքի վերանորոգմանը...
raffi
Dear Armen, since when the function of a structure is considered to be a part of its historical and cultural value! In every major city in the world, you will find historical buildings(castles, mansions...) which have been renovated and remodeled to serve as hotels or convention centers. I have never been in that building but from what I have seen in news reports, that building is not suitable for foreign ministry, it doesn't even have a separate driveway for guests. Not to mention the press room which is usually used by the minister and his foreign guests. Apparently, you lack a clear grasp of what is going on the world. Yes, it would have been better if Armenia had the resources to spend millions of dollars to turn that building into a museum, but in a country where 35% of people live below the poverty line that is simply impossible.
Aram
Fully in agreement with Raffi No 4. As a matter of fact why not put the FM Fully in agreement with Raffi No 4. Why not put the FM building on mount ARARAT? Even though I miss the gestapo looking and behaving military personnel in the building.
Artak
Հունաստանի սեփականաշնորհման պետական գործակալությունը աճուրդի է հանել պետությանը պատկանող 28 շենքեր, այդ թվում` ՆԳՆ-ն, մշակույթի նախարարությունն ու Աթենքի ոստիկանության շենքը: Ցանկում են նաեւ արդարադատության, առողջապահության եւ կրթության նախարարությունների, վիճակագրական ծառայության, լրատվամիջոցների գլխավոր քարտուղարության, ոստիկանության եւ հարկային տարածքային վարչությունների շենքեր:
bestcountry
As long as the exterior is preserved, the MFA building should clearly function as something more productive and attractive rather than a hotspot for a bunch of arrogant bureaucrats. The bidding process transparency should be the point of concern. Obviously someone in the government has sentiments for spanish. The airport, postal service, MFA, not to mention the building, belonging to the ministry of telecommunications, which is partly occupied by converse bank.
Armen
Raffi, obviously you're not from Armenia, or else you would know that Armenia is not France with thousands of provincial castles some of which may be turned into hotels. The Republic Square is one of few (if not the only one) monumental complexes of Armenia, which represent the school of Armenian classical architecture and the Armenian statehood at the same time. And yes, the function of the building IS its cultural value. Try to turn the Congress building in DC into a casino. Yes, it might become a fantastic casino but it will be stupid, right? All the renowned palaces of France are museums at present. There is plenty of driveway behind the MFA building. That is if you WANT to make use of it... Moreover, the building now hosts 2 ministries as half of it is used by the Ministry of Energy, which has plenty of space for press rooms and whatever else you want. In a country were 35% live below poverty line you don't see Bently cars on the roads. Or if you see the Bently cars on the roads then maybe you should try to shake some pockets... I may lack the grasp of what's going on in the world but you clearly have no clue what's going on in Armenia.
Armen
Արտակ ջան, լավ ծիծաղացրեցիր, մերսիներ:) Եթե առիթ լինի հարցրու գերմանացիներին ինչ են նրանք մտածում աշխատասեր հույն ժողովրդի մասին... Իհարկե դու կպատասխանես ինձ, որ եթե Հունաստանի նման առաջատար տուրիստական երկիրը չի կարողանում ճգնաժամի տակից դուրս գա առանց շենքեր ծախելու, մենք ով ենք որ... Իսկ ինչու ասենք չխլել բոլոր օլիգարխների տները, մեքենաները ու փողերը, այո ուղակի խլել, առանց ավելորդ հարց ու պատասխանի, էտ սաղ ծախել ու մի լավ երկրի տնտեսությունը զարգացնել: Թե օլիգարխների սեփականությունը սուրբա?
Armen
bestcountry, you are right. But as the bidding process is not going to be transparent whatever you do, it's better leave it as it is.
Armen_yan
Why is it OK to operate foreign ministry out of this building but it's not OK to operate a hotel? Why it's OK to house some bureaucrats there but it's not OK for tourists?
Vahe
Can we please stop criticizing each other and saying that one party doesn't know anything...There is a argument for and against this project and both parties have a valid point. My own personal opinion is that I'm for the hotel project. But my opinion nor should Ernekians opinion shouldnt be regarded as an absolute. Considering the historical significance of the building there should be public debates in order to determine the best use of the building, and thats where I agree with the author that Ernekian shouldnt just go ahead and do what he wants as the oligarchs do. But if the majority of the people are ok with Ernekian building a hotel, then why not. As long as the exterior of the building isnt altered in any way shape or form, I'm fine with it. But again, there needs to be some sort of public discourse. The Armenian people should have a say in this matter.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter