Արցախի նախագահը ստորագրել է արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին հրամանագիր
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 12-ին ստորագրել է հրամանագիր «Արցախբանկ» ՓԲԸ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների՝ 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին:
Ըստ հրամանագրի՝ կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչև 1974 թվականը ծնված քաղաքացիների, ինչպես նաև Արցախի պաշտպանության համար զոհված զինծառայողների և պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված գումարների սահմաններում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել