HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ մուտքի մոտ կրակել են «Հիսուս Քրիստոս» ներկայացած քաղաքացու ոտքին

Դանակով զինված մի քաղաքացի մոտ մեկ ժամ առաջ մուտք է գործել Ազգային ժողովի ընդունարան: Նա փորձել է առաջ շարժվել եւ սկսել է գոռգոռալ, թե ինքը Հիսուս Քրիստոսն է: Ազգային ժողովից «Հետքին» տեղեկացրին, որ անվտանգության աշխատակիցները հորդորել են դանակը վայր դնել, սակայն երիտասարդը չի ենթարկվել եւ շարժվել է առաջ:

Անվտանգության աշխատակիցները օդ են կրակել, սակայն զինված քաղաքացին չի նահանջել եւ ստիպված կրակել են նրա ոտքին:

Սկզբում բուժօգնություն է ցուցաբերել ԱԺ բժիշկը, այնուհետեւ շտապօգնության ավտոմեքենան նրան հասցրել է հիվանդանոց:

Ոստիկանությունից փորձեցինք տեղեկանալ կատարվածի մասին: Ուղիղ 30 րոպե պահանջվեց, որպեսզի լրատվության բաժնից պատասխանեն, որ «ինչ-որ միջադեպ է եղել, հանգամանքները պարզվում են»:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Որքան պետք է Հիսուս Քրիստոս անունը թուրքի նման ատեն, որ միայն այդ անունը լսելով կրակեն: Որքան պետք է զինված ոստիկանը անողնաշար և թուլակազմ լինի, որ ընդամենը դանակից սարսափի: Վախեցած են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter