
Դրական փոփոխությունների համար պայքարողներին. Սերժ Թանկյան
Ժամեր առաջ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը soundcloud.com-ում տեղադրել է Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործության իր կատարումը, որն իրականացրել է մեկ այլ աշխարհահչռակ հայ երաժիշտի`դաշնակահար Տիգրան Համասյանի հետ համատեղ:
«Ես վերջերս ձայնագրեցի Կոմիտասի «Գարուն ա» հայկական հրաշալի երգը Տիգրան Համասյանի դաշնամուրային կատարմամբ:Այն կներառվի մեր «Jazz-iz-Christ»-ում այս ամառ:
Ես ուզում եմ այս երգը նվիրել բոլոր նրանց, ովքեր Հայաստանում պայքարում են դրական փոփոխության համար:
Խաղաղությամբ` Սերժ»,- գրում է Սերժ Թանկյանը:
Կատարումը՝ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել