HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Հայտնի են օն-լայն մրցանակաբաշխության հաղթողները

Մարտի 26-ին հայտնի դարձան օն-լայն մրցնակաբաշխության հաղթողները: Երկորդ տարին է, ինչ tatron.info-ն կազմակերպում է այս մրցանակաբաշխությունը: Այն նպատակ ունի ներկայացնել թատերական ոլորտի այն անձանց, ներկայացումները և կառույցները, որոնք առավելապես ակտիվ են եղել օն-լայն տիրույթում,  որոնց անունները առավել հաճախ են շրջանառվել առցանց մամուլում և սոցիալական ցանցերում:

Հաղթողները ևս ընտրվել են օն-լայն քվեարկության արդյունքում, որը տևել է փետրվարի 20-ից մարտի 15-ը: Ընդ որում` մեկ IP-ից հնարավոր էր քվերակել ընդամենը մեկ անգամ: Ի տարբերություն նախորդ տարվա` այս անգամ կազմակերպիչները ավելացրել էին մի քանի անվանակարգեր:

Միջոցառմումը նույնպես «օն-լայն տիրույթում էր». բեմը ներկայցված էր որպես համակարգիչ, իսկ հաղորդավարները միմյանց հետ հաղորդակցվում էին «skype-ի միջոցով»: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև պարային համարներ:

Արդյունքում լավագույն օն-լայն

Հարմարեցված պիես և ներկայացում անվանակարգերում հաղթեց «Հացի խնդիր» (ռեժիսոր Վիգեն Ստեփանյան, Համազգային պետական թատրոն) ներկայացումը:

Փառատոն - «Մնջախաղի միջազգային փառատոն»

Թատերախումբ - «Էպսիդոն»

Պրոդյուսեր – Տիգրան Վիրաբյան (Գյումրու պետական դրամատիկական թատրոնի պրոդյուսեր)

Բեմանկարիչ – Տաթև Հարությունյան

Պարային երաժշտական ներկայացում - «Կյանքի 5 տարրերը» (ռեժիսոր Անի Աբրահամյան, ԵԹԿՊԻ ուսումնական թատրոն)

Մանկական ներկայացում - «Մաշայի և Արջի արկածները» (ռեժիսոր Արմեն Գասպարյան, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն)

Մշակութային լրագրող – Մանանա Հովակիմյան («Ազգ» օրաթերթ)

Բեմադրող ռեժիսոր – Նարինե Գրիգորյան

Թատրոն – Գյումրու պետական դրամատիկական թատրոն

Դերասանուհի – Տաթևիկ Ղազարյան (Համազգային պետական թատրոն)

Երբ հաղորդավարները բեմ հրավիրեցին Արման Մարգարյանին (Երևանի պետական կամերային երաժշտական թատրոն)՝ հանձնելու լավագույն դերասան մրցանակը,  քանի որ նույն անվանակարգում նա հաղթող էր ճանաչվել  2012 թ.-ին, ծրարը բացելուց հետո պարզվեց, որ այս տարվա հաղթողը ևս ինքն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter