HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցչին

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային (James Appathurai):                                    

Ողջունելով հյուրին` արտգործնախարարը շնորհավորեց վերջինիս կովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ հատուկ ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ պարոն Ապատուրայը իր ներդրումը կունենա Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի փոխգործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` մասնավորապես Գործընկերություն հանուն Խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող համագործակցությանը:

Էդվարդ Նալբանյանն ու Ջեյմս Ապատուրայը քննարկեցին առաջիկայում նախատեսվող 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, որոնց ընթացքում կքննարկվեն, կամփոփվեն ԱԳԳԾ իրականացման տարեկան արդյունքները:   

Արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` մասնավորապես Կազանում կայացած գագաթաժողովի արդյունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter