
Երևան-Վան ավիաչվերթը սառեցվել է
«Նարեկավանք տուրն» ափսոսանքով հայտնում է, որ երեկ՝ 2013 թ. մարտի 28-ին, Թուրքիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը անորոշ ժամանակով հետաձգել է Վան-Երևան-Վան ուղիղ չվերթերի իրականացումը:
Այս չվերթը պետք է իրականցնեին հայկական «Նարեկավանք տուր» ընկերությունը, թուրքական «Բորաջեթ» ավիաընկերությունը և Վանի «Այանիս» տուրիստական գործակալությունը:
Չվերթի գլխավոր նպատակն էր զարգացնել տուրիզմը և ժողովուրդների միջև մշակութային կապերը տարածաշրջանում, ինչպես նաև նպաստել տնտեսական և գործարար համագործակցությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել