
Հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետի դին
Yerkir.am-ը հայտնում է, որ այս առավոտ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել է գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին:
Նախնական տեղեկություններով՝ համայնքապետին սպանել են: Այս պահին ոչ ոքի չեն թույլատրում մոտենալ դիակին, սպասում են ոստիկանությանը:
Հրաչ Մուրադյանը եղել է ազատամարտիկ, ակտիվ մասնակցել է Արցախի ազատագրման համար մղվող մարտերին, երկար տարիներ ղեկավարում էր Պռոշյան համայնքը:
Լուսանկարը՝ yerkir.am-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել