
Ֆոտոլրագրություն սկսնակների համար. դասընթաց Էրիկ Գրիգորյանի հետ
Ապրիլ 25-29, 2013
Դոկումենտալ ֆոտոյի զարգացման 4 Պլյուս կենտրոնը հրավիրում է ֆոտոլրագրության մեջ առաջին քայլերն անող լուսանկարիչներին մասնակցելու ֆոտոլրագրող, Վորլդ պրես ֆոտոյի մրցանակակիր Էրիկ Գրիգորյանի մասնակցությամբ դասընթացին:
Դասընթացը նախատեսված է ֆոտոլրագրության/դոկումենտալ ֆոտոյի կամ լուսանկարչության բնագավառում երկու տարվա կամ պակաս փորձով, լուրերով, վավերագրական ֆոտոնախագծերով կամ փողոցային լուսանկարչությամբ (street photography) հետաքրքրվողների համար:
Ֆոտոլրագրողները պատկերների միջոցով են պատմում պատմությունները: Նրանց պարտականությունը իրականությունը վիզուալ պատկերի միջոցով ներկայացնելն է:
Քառօրյա դասընթացի նպատակը լուսանկարիչներին հուզող մի շարք հարցերի պատասխանները տալն է` ինչպե՞ս սկսել, ինչպե՞ս կառուցել ճշգրիտ կոմպոզիցիա, ինչպե՞ս ճշմարիտ տեղեկատվություն հաղորդել ֆոտոյի միջոցով (էթիկա), ինչպե՞ս ներկայացնել պատմությունը մեկ կամ մի քանի ֆոտոների միջոցով (ֆոտոպատմություն), ի՞նչ լուսանկարներ ընդգրկել պորտֆոլիոյում, ինչպե՞ս տարածել աշխատանքը:
Դասընթացին մասնակցելու համար պետք է ուղարկել առավելագույնը 12 նկար (ֆոտոպատմություն կամ առանձին լուսանկարներ) յուրաքանչյուրը ոչ մեծ քան 2 ՄԲ, ինչպես նաև մոտիվացիոն նամակ (ոչ ավելի քան 500 բառ)` ներկայացնելով փորձը ֆոտոլրագրության բնագավառում, կրթությունը և, որ ամենակարևորն է, դասընթացին մասնակցելու շարժառիթը:
Դիմումները կարելի է ուղարկել 4plusphoto@gmail.com հասցեին մինչև 2013 թ. ապրիլի 15-ը ներառյալ` վերնագրութմ նշելով Workshop with Erik Grigorian:
Դասընթացն անվճար է, աշխատանքային լեզուն անգլերենն է` հայերեն թարգմանությամբ:
4+-ը հայ ֆոտոլրագրողների ու դոկումենտալ լուսանկարիչների նախաձեռնություն է, որի նպատակը Հայաստանում ֆոտոլրագրության ու դոկումենտալ լուսանկարչության զարգացումն է, ինչպես նաև ոլորտում խնդիրների բարձրաձայնումը, ԶԼՄ-ներում լուսանկարների կարևորումը:
Դասընթացն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 93 207 417, +374 98 08 66 09 կամ գրել [email protected] էլ-փոստի հասցեին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել