Մեկնարկում է «Վերածնունդ» փառատոնը. մեծ տոն Գյումրիի համար
«Գյումրիում մեծ տոնակատարություն է սկսվում, երբ սկսում է «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը», - ասում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը:
Ապրիլի 9-19 Հայաստանում տեղի է ունենալու երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնը, որը մեծամասամբ անցկացվելու է Գյումրի քաղաքում: Այս տարի այն նվիրված է Արամ Խաչատրյանի 110-ամյակին, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին:
Մրցույթին մասնակցելու են 2415 երաժիշտներ 30 երկրներից: Մասնակիցների տարիքային խումբը ևս շատ բազմազան է` 5-51 տարեկան, որոնք ներկայացված են 5 տարիքային խմբերում: Մրցույթի 13 անվանակարգերում այս տարի կա նոր անվանակարգ` երգչախումբ:
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Կարինե Ավդալյանը նշեց, որ ինքը հաճելիորեն զարմացել է, որ նոր անվանակարգում մասնակցելու են 22 երգչախումբ, որից 4-ը արտերկրից:
Նրա խոսքերով` ամենաշատ հայտերը գրանցվել են դաշնամուրի անվանակարգից, սակայն մեծ մասանկցություն է գրանցվել նաև լարային գործիքների անվանկարգում` 141 մասնակից, ինչպես նաև ժողգործիքների 416 մասնակից:
Կ. Ավդալյանի խոսքերով` շատ են մասնակիցները հատկապես Մերձբալթյան երկրներից, ակտիվ են նաև Հունաստանը, Իսպանիան:
Շ. Շահինյանի դիտարկամամբ` կարևոր է նաև փառատոնի մասնակիցների թիվը, քանի որ ոչ ոք հենց այնպես այլ երկիր չի մեկնի, իսկ եթե նման թվով երաժիշտներ հետաքրքրվում են փառատոնով և գալիս են Հայաստան, ուրեմն փառատոնի համապատասխան մակարդակն ապահովված է: Նրա խոսքերով` նաև կարևոր է, որ զանազան է մասնակիցների տարիքային խումբը, և մասնավորապես Հայաստանի երաժշտական դպրոցների աշակերտներից մինչև կոնսերավոտրիայի ուսանողները կարող են ցույց տալ իրենց հնարավորությունները:
Կ. Ավդալյանը նշեց, որ ժյուրիի կազմը բաղկացած էմեծամասամբ արերկրյա երաժիշտներից, մշակված է նաև հատուկ ծրագիր, որտեղ պարտադիր է ներկայացնել հայ կոմպոզիտորի:
Նրա խոսքերով ևս` փառատոնը մեծ տոն է Գյումրիի համար: Բացի այդ` արտերկյա մասնակիցները փառատոնի շրջանակներում կարողանում են ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը, ինչը շատ կարևոր է:
Փառատոնի շրջանակներում նախատեսված են տարբեր այցելություններ Հայաստանի պատմաշակութային ամենատարբեր վայրեր, ինչպես նաև վարպետության դասեր արտերկրյա երաժիշտների մասնակցությամբ:
Ապրիլի 15-18-ը փառատոնի շրջանակներում նախատեսված է մեծ գիտաժողով` «Մշակութային երկխոսություն», որտեղ ներկայացված զեկուցումները հրատարակվելու են առանձին գրքույկի տեսքով:
Փառատոնն անցկացվում է «Գյումրին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Իսկ հանդիսավոր բացումը կկայանա Գյումրու դրամատիկական թատրոնում ապրիլի 10-ին՝ ժամը 17:00-ին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել