«Դորիանս» և Սիրուշո. միասին` մեկ բեմում (լուսանկարներ)
Ապրիլի 6-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Դորինաս» խմբի և Սիրուշոյի համերգը` միասին մեկ բեմում: Չնայած համերգը սկսվեց ուշացումով, այդուհանդերձ երկրպագուները անհամբեր սպասում էին կատարողներին` թափահարելով պաստառները և գոռալով նրանց անունները:
Սկզբում բեմ բարձրացան «Դորիանս» խմբի երաժիշտները, որից հետո նրանց միացավ նաև խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը: Խումբը կատարեց իր ամենահայտնի կատարումները, այդ թվում` «This is our world» երգը, որը նախատեսված էր ներկայացնել Բաքվում «Եվրատեսիլ 2012»-ի շրջանակներում, սակայն խումբը չմեկնեց Ադրբեջան, և «Lonely planet» երգըն արդեն այս տարի Դորիանսը կներկայացնի «Եվրատեսիլ 2013»-ին՝ Շվեդիայում:
Համերգային իր մասը «Դորիանսն» ավարտեց «Ես կուլամ» իր աենահայտնի հայալեզու երգով: Դրանից հետո երկրպագուների «հրավերով» բեմ բարձրացավ Սիրուշոն` համերգային իր մասը սկսելով «Քելե-քելե» երգով: Համերգի ընթացքում Սիրուշոյին նվագակացեց նաև ջազմեն Վահագն Հայրապետյանը: Երգից երգ երգչուհին խոսում էր իր հանդիսատեսի հետ` նշելով, որ կցանկանար այդ պահը հավետ պահել իր սրտում:
Այնուհետև Սիրուշոն սկսեց երգել «Դորիանսի» «Ես կուլամ» երգը, որից հետո նրան միացավ Գոռ Սուջյանը` կատարելով Սիրուշոյի «Պռե գոմեշ» երգը: Երգիչներն իրար հետևից և միասին երգում էին երկու երգերը` «Դորիանս» խմբի երաժիշտների նվագակցությամբ:
«Եվրատեսիլ 2008»-ին Հայաստանը ներկայացրած Սիրուշոն հաջողություններ մաղթեց այս տարվա հայաստանյան ներկայացուցիչներին` նշելով, որ տղաներին դժվար գործ է սպասվում:







Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել