
Հովնանյանը բողոքում է օրենքի ոչ ճկունությունից
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գործարար Վահագն Հովնանյանը կրկին դեմ արտահայտվեց 2011 թվականի փետրվար ամսին Ազգային ժողովի կողմից ընդունված «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, որը սահմանում է շաբաթական 5 աշխատանքային օր եւ շաբաթական մինչեւ 40 ժամ. «Աշխարհում ով ինչքան ուզում է, աշխատում է: Կան այնպիսի ոլորտներ, օրինակ շինարարությունը, որտեղ անձրեւի, եղանակային փոփոխությունների պատճառով աշխատանքներ չեն տարվում, փոխարենը աշխատում են օրինակ շաբաթ կամ կիրակի օրերին: Օրենքը պիտի ճկուն լինի: Սա ԽՍՀՄ-ից ժառանգված ֆիքսված աշխատանքային ձեւեր են, որը սխալ է»:
ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանն էլ նշեց, որ հասարակության մեջ նման հարցերը չիմացության արդյունքից են ծնվում: «Եթե ձեր կազմակերպության աշխատողները եղանակի պատճառով երկուշաբթի օրը չեն կարող աշխատել, ուրեմն թող երկուշաբթի հանգստանան, իսկ շաբաթ օրը աշխատեն, բայց իրենց մոտ ունենան թուղթ, որը կհաստատի այդ ամենը: Խնդիրը սահմանափակման մեջ չէ, եւ եթե մարդիկ աշխատում են 40 ժամից ավելի, ապա պետք է նրանք հավելյալ վճարվեն այդ ժամերի դիմաց»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել