HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տերյան փողոցի սպանության գործով ձերբակալված կա

Ապրիլի  9-ին՝ ժամը 15.45-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ  կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել  մոտ 20-ամյա մի երիտասարդ, որը ճանապարհին մահացել էր:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված  Տիգրան Հայրապետյանն է:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Ապրիլի 10-ին՝ ժամը 04.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների  ձեռնարկած  օպերատիվ միջոցառումների շնորհիվ, սպանություն կատարելու կասկածանքով, բաժին է ներկայացվել 1997 թ. ծնված  Հայկ Ա.-ն և խոստովանել իր կողմից կատարած սպանությունը:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հայկ Ա.-ն ձերբակալված է:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter