
Ակտիվիստ. «Ոստիկաններն ասացեն, այդ Սահամադրությունը ձեզ պահեք, մեզ դա չի հետաքրքրում»
«Մենք քայլում էինք անջատ-անջատ, ոստիկանները կանգնեցին իմ առաջ կանաչ լույսի մոտ, երբ մնացած անցորդներն անցնում էին ու ասացին` դու չես կարող այստեղով անցնել»,- պատմում է ապրիլի 9-ին ոստիկանների ուշադրության կենտրոնում հայտնված Աննա Դավթյանը, ով փորձում էր մի քանի այլ երիտասարդների հետ բարձրանալ Բաղրամյան փողոցով բողոքի ակցիա իրականացնելու համար:
«Երբ հարցնում եմ` ես ինչով եմ տարբերվում մյուս քաղաքացիներից, և, հանելով ինձ մոտ եղած Սահմանադրությունը, ասում եմ` չէ՞ որ, ըստ սրան, բոլորս, անկախ մեր քաղաքական, քաղաքացիական հայացնքներից, հավասար ենք օրենքի առաջ, ոչ մի պատճառաբանում չեն տալիս: Երկար կանգնում եմ, խնդրում եմ բացատրել, թե ինչու են իմ ազատ տեղաշարժվելու իրավունքը ոտնահարում: Ինձ հրում են և ասում` հետ գնա, դու չես կարող փողոցն անցնել:
Այդ ժամանակ ես միանում եմ Եղիային, անցնում ենք ուրիշ փողոցով, որտեղ ոստիկաններ չկան: Երբ կասկադի դիմացի սրճարանով էինք գնում, մեզ տեսան ու գոռացին` սրանք էստեղ են: Ու մեծ ոստիկանական խումբ վազում էր մեր հետևից: Մենք երեքով ժպտալով հանգիստ քայլում ենք: Ինձ չտարան, տարան Վարդգեսին և Եղիային: Հարց եմ ուզում ուղղել` մի՞թե իմ քայլելն օրինական էր, իսկ նրանցը` ոչ:
Եվ երբ ինձ հրմշտում էին, գոռացի` ինձ չկպնեք: Ոստիկաններից մեկը հարցրեց` ինչի՞, քուր ջան, նեղվում ես, երբ ոստիկանը քեզ կպնում ա:
Երբ Սահմանադրությունից եմ խոսում ու հարցնում` ի՞նչ իրավունքով, ասում են` այդ Սահամադրությունը ձեզ պահեք, մեզ դա չի հետաքրքրում, և այլևս ոչ մի պատասխան»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել