HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Խուլիգանության մեջ մեղադրվող հարթագյուղցի եղբայրները վերջին խոսք ասացին դատարանում

Վանաձորի դատարանում դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ քննվող Հարթագյուղի բնակիչներ Արմեն, Արթուր, Մացակ Բադալյան եղբայրների` խուլիգանության մեղադրանքով գործի քննությունն այսօր ավարտվեց: Դատավորը վերջին խոսքի իրավունք տվեց Բադալյաններին:

«Հարգելի դատարան, ինչ ասեմ, ոնց նայում եմ, որ կողմից նայում եմ, սա զակազ ա, դատախազությանը ստիպած, ստիպած, թե ինչի հըմար, ես չգիտեմ: Պարոն դատախազ, ասեք էլի, մեր արածը ո՞րն ա, ի՞նչ ա ձեր ուզածը, կարա՞ք ասեք: Չգիտեմ` էլ ես ոնց ասեմ, հարգելի դատարան, ոնց դիմեմ, որ ապացուցեք մեր մեղքը, նոր ինչ ուզում եք արեք: Ես խնդրում եմ ճիշտ նայեք էս գործին, դատախազի պես հետո մի տեղ գլխներդ կախ չգցեք: Ես էդքանը կխնդրեմ Ձեզանից: Անտեղի տեղը… հարգելի դատարան, թող ասի` այ շուն-շանորդի, էս բանն արել ես: Անփութության երեսից… փառք աստծո, մարդը վատ չի եղել, դրա խաթեր եսիմ ինչ են անում: Մենակ ասելով չի, իմ արարմունքը ասեք, ինձ բացատրեք, թող գան մարդիկ ինձ ասեն` արել ես, ես էլ ասեմ` ներողություն, տարեք ինձ դատեք: Խնդրում եմ Ձեզանից, որ արդարացի վարվեք, էդքան բան:  Որ ուրիշ տեղ դատախազի պես գլխներդ կախ չգցեք»,- ասաց եղբայրներից Արթուր Բադալյանը:

Արմեն Բադալյանն էլ հետևյալն ասաց. «Ես ընդամենը դատարանից խնդրում եմ, որ ինչ փաստեր կա ձեռի տակին, թող  դրանով էլ վարվի, կամ էլ գոնե մի հոգի տա, երեք եղբորիցս մեկին ասի, որ մեկիս տեհելա ընդեղ յա վիճելուց, յա հայհոյելուց, յա կրակելուց, մի բան: Մի մի հոգի, մի անձնավորություն թեկուզ անանիմկա բերեք, թող կանգնի ասի, որ ինչ-որ մեկիս գեղի մեջին տեհել ա, էդ վիճաբանության մասին: Ինչ ասեմ, մնացածը Ձեզ եմ թողնում, հարգելի դատարան, Դուք էլ էրեխեք ունեք, հեշտ չի ծնողի հըմար, որ մեկը խաբարը տանի, որ էրեխուդ բռնեն»:

Երրորդ եղբայրը` Մացակ Բադալայանն էլ օգտվեց վերջին խոսքի իր իրավունքից. «Անմեղ ախպորս դատում են, ինձ էլ են դատում: Եթե դատում են, օրենքն էս ա, թող դատեն, ես դեմ չեմ: Բայց որ էսօր այան-ափաշկյարա մարդկանց զակազ են կատարում, որ մեզ կորցնեն, թող այան-ափաշկյարա ասեն` ինչ ունեք, տվեք մեզ, դուք էլ ստեղան ռադներդ քաշեք գնացեք: Ու մեկ էլ շատ-շատ խնդրում եմ ուղղակի` ախպերս ճիշտ ասեց, թող որևէ մեկին դատախազությունով, սաղ բաժինով իրանց ծրագրով` ծեծելով, ջարդելով գյուղացոց բերեն ասեն` էկեք որևէ մեկդ լուս աչքով տեհել եք, որ էդ մարդիկ ըտեղ են ելել ու կռիվ են արել: Համաձայն եմ սաղ գեղին բերեք. դա դատախազության, մլիցայի ասենք ձեռագիրն ա, որ զաստավըտով քըշերով ծեծելով, ջարդելով, կինարմատ կըլի, տղամարդ կըլի, բերեն ասեն` եկեք էս բաներն ասեք:  Դրան էլ եմ համաձայն, թող սաղ գեղին եթան ծեծեն, ջարդեն, բերեն ասեն` եկեք ասեք, որ տեհանք. մեկս մտավ կռիվ անելու` հա ջոկեցինք, կամ հայհոյում էին: Խնդրում եմ ուղղակի էլի, հետո ինչ, որ դատավոր կամ դատախազ չենք դառել, ուրեմն պետք ա սենց արանքումը կորցնեն էթա՞ն: Ըդարը կասեմ: Էդ ա քաղաքացի դատավոր, ուրիշ ոչ մի բան չկա»:

Դատավոր Նարինե Հովակիմյանը, դատաքննությունը հայտարարելով ավարտված, հեռացավ խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու: Դատական ակտը կհրապարակվի վաղը` ժամը 11.50 րոպեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter