HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ի ցուցակի երրորդ համարը ավելացրել է եկամուտները

ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը Երեւանի ավագանու ընտրությունների թեկնածու է եւ զբաղեցնում է ԲՀԿ-ի ցուցակի 3-րդ համարը: Նա համարվում է ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորներից մեկը եւ նույն «տիտղոսը» շարունակում է պահել նաեւ ավագանու թեկնածուների շարքում:

Նրա ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագիրը համեմատելով խորհրդարանական ընտրությունների ժամանակ ներկայացրած հայտարարագրի հետ` կարող ենք ասել, որ պատգամավորը զգալի ավելացրել է եկամուտներն ու ֆինանսական եկամուտները, իսկ անշարժ գույքը մնացել է անփոփոխ:

Երեւան քաղաքում ունի 3 հողամաս, 3 շենք-շինություն եւ 5 միավոր հողին ամրակցված անշարժ գույք:

Չի փոխվել պատգամավորի ավտոմեքենան` 2007թ. արտադրության «Մերսեդես Բենց S550»:

Հիշեցնենք, որ Աբրահամ Մանուկյանը 2012թ. մարտի 1-ի դրությամբ, իր ղեկավարած «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ից ստացել էր 1 մլն 575 հազ. 825 դրամի աշխատավարձ: Նույն ՍՊԸ-ից 10 մլն 800 հազար դրամի եկամուտ էլ ստացել էր վարձակալության վճարից, ինչպես նաեւ 3 մլն 400 հազար դրամ «Բելվարմո թրեյդ» ՍՊԸ-ից` որպես ներդրված գումարի վերադարձ:

Այս տարվա մարտի 1-ի դրությամբ, վերջին մեկ տարվա կտրվածքով, Աբրահամ Մանուկյանը ստացել է 414 հազար դրամ աշխատավարձ «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ից,  2 մլն 227 հազար դրամ` Ազգային ժողովից, 14 միլիոն 781 հազար դրամ`«Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ից` որպես վարձակալությունից ստացված եկամուտ, ինչպես նաեւ 3 մլն 500 հազար դրամ` «Բելվարմո թրեյդ» ՍՊԸ-ից` որպես ներդրված գումարի վերադարձ:

2012թ. մարտի 29-ի դրությամբ նորընտիր պատգամավորն ունեցել էր 217 մլն դրամ, 117 հազար դոլար:

Այս տարվա մարտի 18-ի դրությամբ, նրա հաշվեհամարին եղել է 225 միլիոն դրամ, 300 հազար դոլար եւ 90 հազար եվրո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter