HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կենտրոնական բանկում հոգում են 26 աշխատակցի բջջային հեռախոսակապի ծախսերը

Տես` Ինչպես են փոշիացվում պետական միջոցները. Կենտրոնական բանկ (մաս 1) 

Ծառայողական նպատակներով օգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսեր՝ 58 միլիոն 234 հազար դրամ:

Կենտրոնական բանկում առկա է 88 քաղաքային հեռախոսագիծ, որոնց միայն բաժանորդավճարը տարեկան կազմում է 5 միլիոն 280 հազար դրամ:

ԿԲ-ում նախատեսել են, որ այս տարվա ընթացքում աշխատակազմը կատարելու է 16 միլիոն 896 հազար դրամի միջքաղաքային զանգեր: 2012թ. արդյունքներից ելնելով` 1 հեռախոսի միջին վճարը ամեն ամիս կազմում է 16 հազար դրամ:

Ինչ վերաբերում է ներքաղաքային խոսակցություններին, ապա նախատեսվում է, որ այս ուղղությամբ ԿԲ-ից կկատարվի 11 միլիոն 239 հազար դրամի հեռախոսազանգ:

Պարզվում է, ԿԲ-ում 1 հեռախոսով օրական միջինը խոսում են 104 րոպե:

Կենտրոնական բանկում ուղիղ կապով շահագործվում է 5 հեռախոսակապ, որոնց տարեկան ծախսը կազմում է 240 հազար դրամ: Իսկ բջջային հեռախոսակապի համար ծախսը կազմելու է 6 միլիոն 174 հազար դրամ:

ԿԲ-ն վճարելու է 26 աշխատակցի բջջային հեռախոսակապի ծախսերը:

1 x 80.000 դր. x 12 ամիս = 960.000 դրամ

1 x 40.000 դր. x 12 ամիս = 480.000 դրամ

1 x 20.000 դր. x 12 ամիս = 240.000 դրամ

4 x 20.000 դր. x 12 ամիս = 960.000 դրամ

19 x 15.500 դր. x 12 ամիս = 3.534.000 դրամ:

Վարչական նպատակներով իրականացվող կապիտալ ներդրումներ՝ 111 միլիոն դրամ

2013թ կենտրոնական բանկը նախատեսում է ձեռք բերել 6 ավտոմեքենա՝ ԿԲ նախագահի տեղակալի եւ խորհրդի անդամների համար: Համաձայն բանկում գործող քաղաքականության, ավտոմեքենաները պետք է նորացվեն 5 տարին մեկ անգամ:

Ըստ ԿԲ-ի` ավտոմեքենաները շահագործվում են 2004թ.-ից մինչ օրս: 6 ավտոմեքենաներից յուրաքանչյուրը գնելու են 14 միլիոն 500 հազար դրամով, ինչպես նաեւ մեկ միկրոավտոբուս` 24 միլիոն դրամ արժեքով:

Այլ ծախսեր

Համակարգչային տեխնիկայի եւ հարակից սարքավորումների գծով կապիտալ ներդրումներն այս տարվա համար պլանավորվել է՝ 477 միլիոն 188 հազար դրամ, իսկ ցանցային սարքավորումների գծով կապիտալ ներդրումները` 136 միլիոն 588 հազար դրամ:

Տեղեկատվական անվտանգության ծրագրաապարատային միջոցների համար կծախսվի 31 միլիոն 860 հազար դրամ:

Կենտրոնական բանկի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ այլ հիմնական միջոցներ, մասնավորապես՝ կապի միջոցներ, պատճենահանող սարքեր, թուղթ ոչնչացնող սարքեր, տնտեսական գործիքներ եւ այլ հիմնական միջոցներ ձեռք բերելու համար 2013թ. նախատեսված է 160 միլիոն 833 հազար դրամ:

Կենտրոնական բանկը այլ ծախսեր եւս նախատեսել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter