HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայերը և թուրքերը»՝ անգլերենով

Ապրիլ 24-ի նախօրեին «Լուսակն» հրատարակչությունը լույս է ընծայել լրագրող Թաթուլ Հակոբյանի «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գրքի անգլերեն հատորը: Գրքի խմբագիրը Նարեկ Սեֆերյանն է, թարգմանիչները՝ Հեղինար Մելքոմյանն ու Հրանտ Կատարիկյանը: 

Մեկ տարի գիրքը լույս էր տեսել արևմտահայերենով, մեսրոպյան ուղղագրությամբ Բեյրութում, ապա Երևանում՝ արևելահայերենով: 

«Հայերը և թուրքերը» անգլերեն հատորի առաջաբանում գրքի մասին կարծիքներ են ներկայացրել Հայաստանի նախկին արտգործնախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Վարդան Օսկանյանը, ինչպես նաև պատմաբան, հետազոտողներ Վիգեն Չեթերյանը (Ժնև), Արա Սանջյանը (Մինչիգան) և Գևորգ Յազըճյանը (Բեյրութ-Երևան): 

Թաթուլ Հակոնյանի առաջին գիրքը՝ «Կանաչ ու սև. արցախյան օրագիր», 2008-ից ի վեր ունեցել է ութ հրատարակություն, թարգմանվել ռուսերեն, անգլերեն, արևմտահայերեն, գերմաներեն, թուրքերեն և արաբերեն: 

Հեղինակի գրքերը կարելի է ձեռք բերել Երևանի «Նոյան Տապան», «Բուկինիստ», «Բյուրոկրատ» գրախանութներից, «Արթբրիջ» սրճարան-գրատնից, ինչպես նաև՝ անձամբ հեղինակից: 

Թաթուլ Հակոբյանը աշխատում է իր երրորդ գրքի վրա, որը կրում է «Հայաստանը 88-ից հետո. ավտորիտարիզմի և ժողովրդավարության փակուղում» պայմանական վերնագիրը: Այն լույս կտեսնի 2015 թվականին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter