HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդցիները հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Այսօր Ալավերդու ծաղկի խանութների հերթերն անսովոր էին: Ծաղկավաճառները չէին հասցնում կապել Եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու գնացող ալավերդցիների ծաղկեփնջերը: Առանձնապես անհամբեր էին դպրոցակաները, ովքեր ծաղիկներն ստանալուն պես վազում էին քաղաքի Եղեռնի հիշատակի պուրակ: Ի հիշատակ անմեղ նահատակների վաղ առավոտյան գրեթե ողջ Ալավերդին էր հավաքվել քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում: Այնտեղ էին նաև Ալավերդու ոստիկանները, ովքեր այս անգամ եկել էին ոչ թե կարգ պաշտպանելու, այլ գլուխ խոնահելու Օսմանյան Թուրքիայի յաթաղանի զոհ 1,5 մլն հայերի հիշատակի առաջ:

Եկեղեցի էին շտապում աշխատանքային և աշակերտական կոլեկտիվները, տարեցներն ու երիտասարդները: Ժամը 11-ին ղողանջեցին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու զանգերը, և Ալավերդու հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանը հավատացյալներով լեցուն եկեղեցում պատարագ մատուցեց զոհերի հիշատակի և հոգու հանգստության համար: Պատարագից հետո եկեղեցուց սկսվեց ալավերդցիների երթը դեպի Եղեռնի զոհերի հիշատակի հուշարձան, որտեղ էլ լռության մեջ ալավերդցիները իրենց հարգանքի և հիշատակի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter