HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

ԲՀԿ-ի կրծքանշանով ՀՀԿ-ականը

Մալաթիա-Սեբաստիա համայնքի Մեծարենցի անվան 146 դպրոցում տեղակայված են երկու ընտրատեղամասեր՝ 7/29 եւ 7/30: ՀԱԿ վստահված անձ Միքայել Կիրակոսյանն արձանագրություն է կազմել ընտրատեղամասի դիմաց հավաքված երկու խումբ երիտասարդների վերաբերյալ, ովքեր առավոտյան ժամը 9-ից  մարդկանց բերել են տեղամասեր, ընդհանուր թվով՝ մոտ 40 հոգի, ու ակնհայտ ուղղորդել՝ ում օգտին քվեարկել: ՀԱԿ վստահված անձը նշում է, որ նրանցից մեկը կրում էր ԲՀԿ կրծքանշան, բայց ակնհայտորեն աշխատում էր ՀՀԿ-ի օգտին եւ ըստ վստահված անձի՝ իրականում նա ԲՀԿ-ի կրծքանշանով հանրապետական էր:

Նրանցից մեկը նույնիսկ մտել է 7/29 տեղամասի հանձնաժողով՝ որպես վստահված անձ եւ մոտ 1 ժամ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:

ՀԱԿ վստահված անձի արձանագրությանը միացել են նաեւ ՀՅԴ վստահված անձ Էդվարդ Ասլանյանը, «Համայնքների համաչափ զարգացում» ՀԿ դիտորդ Անդրանիկ Գասպարյանը եւ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ»-ի դիտորդ Րաֆֆի Վարդանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter