Հանրապետական անդամը «հուզվել է» և ընտրողին 2 քվեաթերթիկ տվել
Թիվ 95 դպրոցում տեղակայված 5/3 ընտրատեղամասում քիչ առաջ հանձնաժողովի հանրապետական անդամ Գոհար Բարսեղյանը ընտրողներից մեկին 2 քվեաթերթիկ տվեց, սակայն ԲՀԿ-ի վստահված անձ Նազիկ Ղարիբյանը նկատեց խախտումը և կուսակցության մատյանում արձանագրություն կազմեց այդ մասին: Հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ կուսակցությունը ներկայացնող Նարինե Իվանյանից փորձեցինք պարզաբանում ստանալ դեպքի մասին:
Նա պատասխանեց, որ այդպիսի բաներ «բոլորի հետ լինում են», և ինքը «ամենից շատ է շահագրգռված, որ խուսափեն նման դեպքերից»: Նախագահի խոսքով` Նազիկ Ղարիբյանը «կռիվ է սարքել» նաև մոտակա այլ ընտրատեղամասում, իսկ Գոհար Գասպարյանի գործողության պատճառը «հուզմունքն էր»:
Ընտրատեղամասում «Առաքելություն» կուսակցության վստահված անձ Ադելինա Սվազյանը դեպքի վերաբերյալ որևէ արձանագրություն չէր կազմել, նա ասաց, որ «ամեն ինչ լավ է ընթանում և ոչ մի խախտում չի նկատել»:
Անուշիկ Ստամբոլցյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել