7/15-ում իրավիճակը տակավին լարված է
Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/15 ընտրատեղամասի հարակից տարածքում տեղակայված ՀՀԿ և ԲՀԿ շտաբերը շրջապատված են սևազգեստ երիտասարդներով, ջիպերով ու տարբեր մակնիշի թանկարժեք մեքենաներով: Ընտրատեղամասի բակում գտնվող երկու ոստիկաններից փորձեցինք պարզել, թե ինչու չեն փորձում վերացնել կուտակումը, քանի որ օրենքով սահմանված է, որ 50 մետր շառավղով իրավունք չունեն կուտակվելու: Ոստիկանները պատասխանեցին, որ իրենք նման բան չգիտեն, իսկ շտաբերի մոտ հավաքվածներն էլ կուտակում չի, իրենք էլ իվիճակի չեն շտաբերը փակել:
Տարիքով մարդիկ, բնակիչները մտնում են շտաբ, հետո նոր բարձրանում են քվեարկության: Տղաները հատ-հատ բարձրանում են դռան մոտ, խորհրդակցում են Սևիլ Պապոյանի հետ, ով ներկայանում է որպես անկուսակցական, հետո իջնում շտաբ ու ուղեկցում բնակիչներին:
Անի Ասատրյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել