
Հարուցվել է քրգործ 5/08 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ
Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ թիվ 5/08 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։
Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ վարչական շրջանի բնակիչ Արամ Հեպոյանը մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է 5/08 ընտրատեղամաս, որտեղ փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել, ինչը կանխել են հանձնաժողովի աշխատակիցները։
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն»,- հայտնում է գլխավոր դատախազությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել